486.7
-0.08
515.12
-0.38
8.43
+0.02
-1
Եղանակը Երևանում
Հայ
Կրթության և զարգացման գլոբալ ինովացիոն համաժողով է բացվել Երևանում
14:04
21 Հոկտեմբերի 2008

Կրթության և զարգացման գլոբալ ինովացիոն համաժողով է բացվել երեքշաբթի Երևանում։

Քառօրյա համաժողովը կազմակերպվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության, ՄԱԿ-ի Նորարարության և զարգացման գլոբալ ալյանսի և Athgo կազմակերպության կողմից։

«Այսօր Հայաստանում անցկացվում է բացառիկ համաժողով, որը կազմակերպվել է ՄԱԿ-ի անմիջական մասնակցությամբ և աջակցությամբ։ Համաժողովին մասնակցում են տասնյակ երկրների ներկայացուցիչներ, որոնք հայ երիտասարդության հետ կքննարկեն նորարար մոտեցումները ժամանակակից աշխարհում, ինչպես նաև այն, ինչ մենք կարող ենք ներդնել Հայաստանում», - ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Նրա խոսքերով, 2000 թ.-ից ՀՀ կառավարությունը տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների բնագավառը հռչակել է իր առաջնահերթություններից մեկը, ինչի առնչությամբ անհրաժեշտ է բացահայտել այս բնագավառում երկրի ունեցած ներուժն ու այն խնդիրները, որոնք անհրաժեշտ է իրագործել զարգացում ապահովելու համար։

«Հասկանալի է՝ առաջին հերթին դա վերաբերում է կրթության համակարգին։ Մենք պետք է կրթական ոլորտ լուրջ ներդրումներ անենք՝ որակյալ մասնագետներ պատրաստելու համար», - ասաց ՀՀ կառավարության ղեկավարը։

Նրա խոսքերով, որպես առաջնահերթություն ընտրելով տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների բնագավառը՝ կառավարությունը ղեկավարվում էր նրանով, որ, ի տարբերություն իր հարևանների և այլ երկրների, Հայաստանը բացի մտավորից չունի զարգացման այլ ռեսուրսներ։

«Մենք ձեզ հետ միասին պետք է համաժողովի ընթացքում փորձենք բացահայտել Հայաստանում գոյություն ունեցող ներուժը, որոշել կրթական համակարգում առկա գործիքներն ու տեխնոլոգիաները՝ տեղեկատվական և հեռահաղորդակցության բնագավառի զարգացման արդյունավետությունը բարձրացնելու համար», - ասաց ՀՀ կառավարության ղեկավարը։

«Մենք ձեզ հետ միասին պետք է ստեղծենք այնպիսի միջավայր, որը խթանում է ստեղծագործ միտքը, նորարարությունները», - ավելացրեց նա։
Համաժողովի ընթացքում քննարկումներն անցկացվելու են երեք հիմնական թեմաների շուրջ՝ հասանելիություն, հաղորդակցություն և տեղական ռեսուրսներ։
Խմբային քննարկումների ժամանակ մասնակիցներին հնարավորություն կընձեռվի մշակել և առաջարկել հեռահաղորդակցական տեխնոլոգիաների զարգացմանն ու իրականացմանը վերաբերող խնդիրների լուծման նոր եղանակներ՝ այդ աշխատանքներին ներգրավելով ոլորտում քաղաքականություն մշակող և իրականացնող անձնաց և փորձագետներին։

Համաժողովի գլխավոր գործընկերներն են «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը, Astro-Malaysia-ն, Ericsson AG-ին, Fundacion Cisneros-ը, Microsoft Corporation-ը և Qualcomm-ը։-0-  

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։