487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+8
Եղանակը Երևանում
Հայ
Երևանի Ռուսաստանի հրապարակը կդառնա Հայաստանի և Ռուսաստանի բարեկամության խորհրդանիշը. Սերժ Սարգսյան
13:04
21 Հոկտեմբերի 2008

Երևանի Ռուսաստանի հրապարակը կդառնա ոչ միայն երևանցիների և մայրաքաղաքի հյուրերի սիրելի զբոսավայրը, այլև Հայաստանի և Ռուսաստանի բարեկամությանը հավատարմության ևս մեկ խորհրդանիշ՝ ի բարօրություն երկու երկրների և ժողովուրդների, ասաց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի՝ հրապարակի բացման արարողության ժամանակ։

«Այսօր հիանալի և նշանակալի օր է՝ Երևանի անմիջապես սրտում, Ռուսաստանի Դաշնության նախագահի ներկայությամբ, մենք բացում ենք Ռուսաստանի հրապարակը։ Եվ սա կրկին հիշեցնում է մեր ժողովուրդներին կապող խորը արմատների մասին», - ասաց նա։

Արարողությանը մասնակցեցին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը, բարձրաստիճան պաշտոնատար անձինք, հասարակ քաղաքացիների մեծ բազմություն։ Հրապարակում ծածանվում են Հայաստանի և Ռուսաստանի պետական դրոշները, պաստառներ՝ «Հավերժ միասին», «Հավերժ բարեկամներ» բովանդակությամբ։

Սարգսյանը նշեց, որ Ռուսաստանի մեծ ժողովուրդը բացառիկ ներդրում է ունեցել  համաշխարհային քաղաքակրթության գանձարանի մեջ, և այս հրապարակում ծածանվող Հայաստանի և Ռուսաստանի ազգային դրոշները «ոչ միայն մեր դաշնակցային հարաբերությունների խորհրդանիշն են, այլև պատմամշակութային ընդհանրության մարմնացումը»։

«Ռուսաստանի հրապարակը ճարտարապետական տեսանկյունից ներդաշնակորեն կապում է Երևանի քաղաքապետարանի շենքը Մոսկվայի տան հետ», - ասաց նա։

ՀՀ նախագահը խորհրդանշական համարեց այն, որ «երբևէ այստեղ շատ մոտ գտնվում էր Երևանի բերդը, որն արտացոլում է հայ-ռուսական հարաբերությունների ողջ մեծությունը»։

«Սա այն բերդն է, որ վրա ռուսական դրոշն առաջին անգամ ծածանվեց 1827 թ.-ի հոկտեմբերի 1-ին, որտեղ գտնվում էր գեներալ Պասկևիչի ռուսական կայազորը, որտեղ առաջին անգման հեղինակի ներկայությամբ բեմադրվել է Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս» անմահ ստեղծագործությունը։ Այսօր այս հրապարակը դառնում է մեր ժողովուրդների հազարամյա եղբայրության և հոգևոր մտերմության ավանդույթներին հավատարմության ևս մեկ խորհրդանիշը, այնպես, ինչպես Կարմիր հրապարակում գտնվող Վասիլի Բլաժեննիի հայտնի տաճարը, որի մի սրահը կրում է Գրիգոր Լուսավորչի անունը», - ընդգծեց նա։

Սարգսյանը նաև նշեց, որ «մեր հարաբերությունների ողջ պատմության ընթացքում, չնայած բոլոր զրկանքներին և դժվարություններին, հայ և ռուս ժողովուրդների միջև բարեկամությունը երբեք չի թուլացել, ավելին՝ ամրացել է և ժամանակի հետ ձեռք բերել նոր իմաստ»։-0- 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։