484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+12
Եղանակը Երևանում
Հայ
Սերժ Սարգսյանը և Դմիտրի Մեդվեդևը մասնակցեցին Երևանում Ռուսաստանի հրապարակի բացմանը
12:12
21 Հոկտեմբերի 2008

Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանը և Դմիտրի Մեդվեդևը երեքշաբթի մասնակցեցին Երևանի կենտրոնում Ռուսաստանի հրապարակի բացման հանդիսավոր արարողությանը։

«Անկեղծորեն ուրախ եմ կրկին գտնվել Հայաստանում և այսօր ձեզ հետ միասին Երևանում բացել նոր հրապարակ՝ Ռուսաստանի հրապարակը։ Այս իրադարձությունը մեզ համար ոչ միայն ուրախալի է, այն իսկապես նշանակալի է և  հաստատում է մեր եղբայրական զգացմունքների բացարձակ անկեղծությունն ու իսկությունը և խոսում է երկու պետությունների հարաբերությունների բաց ու խորը բնույթի  մասին», - ասաց ՌԴ նախագահը արարողության ժամանակ։

Նա երախտագիտությամբ ընդունեց Հայաստանի մայրաքաղաքում Ռուսաստանի պատվին անվանակոչված հրապարակի բացման փաստը։ «Երախտագիտությամբ ընդունում ենք այս փաստը՝ որպես ժամանակակից ժողովրդավարական Ռուսաստանի և նրա ժողովրդի նկատմամբ հարգանքի նշան, սակայն սա նաև մեր ընդհանուր պատմությանն է մեծարանքի նշան, բազմադարյա բարեկամության վիթխարի արժեքի և փորձի ճանաչումն է», - ասաց Մեդվեդևը։

Նրա խոսքերով, Հայաստանի նկատմամբ նման լիարժեք վստահության զգացում է ապրում նաև ռուս քաղաքացիների սրտերում։ «Մեզ համար թանկ են նման բարիդրացիական հարաբերությունները, և մենք կանենք ամեն բան, որպեսզի մեր ռազմավարական գործընկերությունը ամրապնդվի և զարգանա, որպեսզի մշակույթների փոխհարստացման ավանդույթները բազմապատկվեն նոր նախագծերով և մարդկային առավել սերտ ուղիղ կապերով», - նշեց նա։

Ռուս առաջնորդը կարծում է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև կապերի հետագա ամրապնդմանը նպաստում է բազմակողմանի, բազմապլան համագործակցությունը, ինչպես նաև ակնհայտ առավելությունների գիտակցումը՝ ժամանակակից գլոբալ և տեղական մարտահրավերներին համատեղ պատասխաններ փնտրելիս։

Մեդվեդևը համոզված է, որ միջազգային ասպարեզում երկու երկրների մոտեցումների համակարգումը «և կովկասյան տարածաշրջանում, և աշխարհում մեր դիրքերի ամրապնդման անվտանգության լուրջ գործոն է»։

«Թանկ բարեկամները, լավ և բարի հարևանները միշտ ուրախանում են միմյանց հաջողություններով, և մենք տեսնում ենք, թե ինչպես բառացիորեն մեր աչքի առջև աճում են ժամանակակից Հայաստանի ձեռքբերումները։ Վերջին տարիներին դա դառնում է հատկապես տեսանելի և, ասեմ անկեղծ, մենք ուղղակիորեն շահագրգռված ենք, որպեսզի հայ ժողովուրդն ապրի բարգավաճ, տնտեսապես հզոր և կայուն պետությունում», - հայտարարեց նա։

Ռուսաստանի նախագահը վստահություն հայտնեց, որ Հայաստանը ևս Ռուսաստանին խաղաղություն, հզորություն և բարիք է ցանկանում։ «Մեր հաջողություններն անհրաժեշտ պայման են ժողովուրդների արդյունավետ գործընկերության համար։ Գլխավորը՝ մենք դրա համար ունենք քաղաքական կամք և սեփական բիզնեսը, համատեղ հումանիտար նախագծերը զարգացնելու և պարզապես շփվելու՝ մարդկանց ձգտումն ու շահագրգռվածությունը, ինչպես դա անում են ամենամտերիմ և միմյանց օգնող ժողովուրդները», - նշեց նա։

Մեդվեդևը կրկին ընդգծեց, որ շատ ուրախ է այս լուսավոր աշնանային օրերին գտնվել բարեհամբույր Հայաստանում։ «Եվ, իհարկե, հետագայում ևս փայփայել մեր բարեկամությունը, որի վառ խորհրդանիշն այսօր դարձավ Երևանում Ռուսաստանի հրապարակը։ Շնորհակալություն ձեր սրտերի ջերմության համար», - եզրափակեց նա։

Ռուսաստանի նախագահն առաջին անգամ է երկօրյա պաշտոնական այցով գտնվում  Երևանում։ Նա Հայաստան է ժամանել նախօրեին երեկոյան։-0- 

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: