484.53
+0.08
528.09
+0.81
8.57
-0.08
+3
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսաստանի և Հայաստանի նախագահները կքննարկեն առևտրատնտեսական համագործակցությունն ու Անդրկովկասի իրավիճակը
11:28
21 Հոկտեմբերի 2008

ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը Հայաստան պաշտոնական այցի ընթացքում իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանի հետ կքննարկի առևտրատնտեսական բնագավառում երկու երկրների համագործակցությունը և միջազգային օրակարգի հրատապ հարցեր, այդ թվում նաև՝ Անդրկովկասում տիրող իրավիճակը, որը ստեղծվել է Հարավային Օսեթիայի նկատմամբ Թբիլիսիի ագրեսիայի հետևանքով։

Ինչպես այցի նախօրեին «ՌԻԱ Նովոստիին» տեղեկացրել է Կրեմլի աղբյուրը, «Ռուսաստանի և Հայաստանի նախագահների հանդիպման կենտրոնական թեմաներից մեկը կլինի առևտրատնտեսական բնագավառում փոխգորածկցության քննարկումը»։ «2008 թ.-ի ութ ամիսների ընթացքում, 2007 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, ապրանքաշրջանառությունն աճել է 13 տոկոսով՝ կազմելով 536,5 մլն դոլար», - տեղեկացրել է նա։

Ինչպես նշել է գործակալության զրուցակիցը, լուրջ ուշադրություն է դարձվում էներգետիկ բնագավառում երկկողմ համագործակցության ընդլայնմանը, հաջող կերպով իրականացվում են համատեղ գազաէներգետիկ նախագծեր։

Ռուսական բիզնեսը մուտք է գործում հայկական տնտեսության հեռանկարային հատվածներ։ Երկրում արդյունավետ կերպով գործում են ռուսական խոշորագույն կորպորացիաները՝ «Գազպրոմ» ԲԲԸ-ն, «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ՓԲԸ-ն, «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ-ն, «Ռոսիյսկի ալյումինի» ԲԲԸ-ն, «Վիմպելկոմ» ԲԲԸ-ն, «Սիստեմա» ԲՖԸ-ն, «ՌԵ» ԲԲԸ-ն և «ԱԼՌՈՍԱ»  ԲԸ-ն։

Նա տեղեկացրել է, որ այցի շրջանակներում Մեդվեդևը կմասնակցի «ՔՈՄՍԹԱՐ – Օբյեդինյոննիե ՏելեՍիստեմի» ռուսական ընկերության (մտնում է «Սիստեմա» ԲՖԸ ԲԲԸ-ի մեջ) նախագծի մեկնարկի արարողությանը, որի նպատակն է Հայաստանում ստեղծել «ՔՈՄՍԹԱՐ-ՕՏՍ» կապի ազգային ցանց։

Նրա խոսքերով, այցի ընթացքում ծրագրվում է ստորագրել երկու համաձայնագրեր՝ Սվերդլովսկի շրջանի ղեկավարության և Հայաստանի կառավարության միջև՝ առևտրատնտեսական, գիտական և մշակութային համագործակցության մասին, ինչպես նաև Յարոսլավլի շրջանի և Արմավիրի մարզի ղեկավարությունների միջև՝ առևտրատնտեսական, գիտատեխնիկական և մշակութային համագործակցության մասին։

«Սպասվող բանակցությունների ընթացքում պետությունների ղեկավարները կքննարկեն նաև Անդրկովկասում ստեղծված իրավիճակը, որն առաջացել է Հարավային Օսեթիայի դեմ վրացական ռեժիմի ագրեսիայի հետևանքով, ինչպես նաև միջազգային հրատապ խնդիրներ», - տեղեկացրել է աղբյուրը։

Ծրագրվում է կարծիքներ փոխանակել նաև բաղյան խնդրի կարգավորման  վերաբերյալ, մի գործընթաց, որտեղ Ռուսաստանը հանդես է գալիս միջնորդի դերում։

Սա այս տարի արդեն Մեդվեդևի և Սարգսյանի հինգերորդ հանդիպումն է։-0- 

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։