486.7
-0.08
515.12
-0.38
8.43
+0.02
-2
Եղանակը Երևանում
Հայ
Հայ-ռուսական բարեկամությունը հավասար չափով անհրաժեշտ է երկու երկրներին. ՀՀ ԱԳՆ
10:49
21 Հոկտեմբերի 2008

Հայ-ռուսական բարեկամությունը  երկու երկրներին անհրաժեշտ է հավասար չափով, կարծում է ՀՀ փոխարտգործնախարար Գեղամ Ղարիբջանյանը։

«Այս բարեկամությունն անհրաժեշտ է և Ռուսաստանին, և Հայաստանին հավասար չափով՝ հատկապես հաշվի առնելով այն, որ երկու երկրներն էլ որոշակի դեր են խաղում տարածաշրջանում, և մեր հարաբերությունները հասել են զարգացման այնպիսի մակարդակի, որ խոսք է գնում արդեն եռակողմ ձևաչափով խնդիրների լուծման մասին», - ասել է Ղարիբջանյանը Հայկական երկրորդ հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Մասնավորապես, նրա խոսքերով, խոսքը Հայաստանի, Ռուսաստանի և Իրանի միջև համատեղ խնդիրների լուծման մասին է, որոնք վերաբերում են հայ-իրանական երկաթուղու, նավթավերամշակման գործարանի կառուցման ծրագրերին։

«Հայաստանի անկախության առաջին իսկ օրվանից հայ-ռուսական հարաբերություններն ընթանում էին զարգացման ուղով, և որևէ շեղում չի եղել», - նշել է Ղարիբջանյանը։

Նրա խոսքերով, անհրաժեշտ է չմոռանալ, որ նախագահ Սարգսյանը բազմաթիվ տարիների ընթացքում հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահն էր և լավ ծանոթ է համատեղ ծրագրերին և խնդիրներին։

«Մենք տեսնում ենք, որ այս ծրագրերն առաջընթաց ունեն, առավել ևս՝ քաղաքական բնագավառում։ Մենք հայտարարել ենք, որ ռազմական գործընկերներ և դաշնակիցներ ենք, և դա իր մեջ է ներառում հարցերի լայն շրջանակ», - ասել է Ղարիբջանյանը։-0- 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։