482.25
+0.32
566.07
-3.09
8.39
+0.02
+11
Եղանակը Երևանում
Հայ
ՆԱՏՕ-ն ողջունում է Հայաստանի կոմպլիմենտար քաղաքականությունը. Դաշինքի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ
20:00
20 Հոկտեմբերի 2008

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հյուսիսատլանտյան դաշինքը ողջունում է Հայաստանի կոմպլիմենտար քաղաքականությունը, ասաց Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը։

«ՆԱՏՕ-ն ողջունում է Դաշինքի հետ համագործակցելու Հայաստանի ձգտումը, միևնույն ժամանակ լինելով Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն ու ՀԱՊԿ անդամ և հաշվի առնելով ՆԱՏՕ-ի ու Ռուսաստանի բարդ հարաբերությունները Վրաստանում օգոստոս ամսին տեղի ունեցած իրադարձությունների պատճառով»,- ասաց Սիմոնսը երկուշաբթի Երևանի Բրյուսովի անվ. Պետական լեզվաբանական համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ։

Հատուկ ներկայացուցիչը նաև նշեց, որ ՆԱՏՕ-ն կարևորում է Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը։  

«Մենք կողմ ենք խնդրի կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, և Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների ընդունած ցանկացած համատեղ որոշում կողջունվի մեր կողմից»,- հայտարարեց Սիմոնսը։

Նա ներկայացրեց Հյուսիսատլանտյան դաշինքի առաքելությունը, նրա գործունեությունը տարածաշրջանում և աշխարհում։ «ՆԱՏՕ-ի քաղաքականությունը միշտ ուղղված է եղել խաղաղության ու կայունության պահպանմանը, խաղաղ բնակչության պաշտպանությանը։ Այդ ջանքերը հատկապես արդիական են դարձել այսօր՝ ահաբեկչության դեմ պայքարի ժամանակաշրջանում, երբ աշխարհում «թեժ կետերի» թիվն ավելանում է»,- նշեց Սիմոնսը։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը: