485.25
-0.08
569.44
-2.72
8.18
-0.02
-2
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի պատվիրակությունը կմասնակցի Մինսկում անցկացվող ԱՊՀ երիտասարդական դելֆիական խաղերին
19:38
20 Հոկտեմբերի 2008

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. 25 մարդուց բաղկացած Հայաստանի պատվիրակությունը կմասնակցի ԱՊՀ մասնակից-երկրների 5-րդ երիտասարդական դելֆիական խաղերին, որոնք հոկտեմբերի 21-26-ը կանցկացվեն Մինսկում, երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց ԱՊՀ մասնակից-երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի մամուլի քարտուղար Ալեքսանդր Կալուգինը։

Նրա խոսքերով, անմիջապես խաղերին կմասնակցեն Հայաստանի 14 ներկայացուցիչներ հետևյալ անվանակարգերում՝ դաշնամուր, ջութակ, թավջութակ, ակադեմիական երգեցողություն, փող, կրկես բեմի վրա, գեղանկարչություն։ Հայկական պատվիրակության մնացած ներկայացուցիչները, ավելացրեց Կալուգինը, ժյուրիի անդամներ են, պատվավոր հյուրեր, կոնցերտմեյստերներ, ինչպես նաև մասնակիցների ուսուցիչները։

ԱՊՀ՝ արվեստների բարձրագույն ֆորումին կմասնակցեն 596 երիտասարդ տաղանդներ Համագործակցության 10 երկրներից՝ Ադրբեջան, Հայաստան, Բելառուս, Վրաստան, Ղազաստան, Ղրղզստան, Մոլդովա, Ռուսաստան, Տաջիկստան և Ուկրաինա։   

Դելֆիական խաղերի անցկացումը կոչված է աշխարհի ժողովուրդների մշակութային ժառանգության պահպանմանն ու բազմապատկմանը նպաստելուն, երիտասարդությանը հանդուրժողականության ոգով դաստիարակելուն և ուրիշ մշակույթների նկատմամբ հետաքրքրություն առաջ բերելուն։  

Դելֆիական խաղերի ծրագիրը Մինսկում նախատեսում է երաժիշտների, երգիչների, պարողների, կրկեսի արտիստների, նկարիչների, լուսանկարիչների, դիզայներների մրցումներ հետևյալ անվանակարգերում՝ դաշնամուր, ջութակ, թավջութակ, փող, ակորդեոն, կիմբալ, ակադեմիական երգեցողություն, ժողովրդական երգեցողություն, էստրադային երգեցողություն, ժողովրդական պար, ժամանակակից պար, կրկես բեմի վրա, լուսանկարչություն, կերպարվեստ (գեղանկարչություն, գրաֆիկա), վեբ-դիզայն, դիջեյ։

Խաղերի շրջանակներում հոկտեմբերի 22-ին կկայանա «Երիտասարդների ստեղծագործությունը որպես ԱՊՀ-ում հասարակական զարգացման ու միջմշակութային համագործակցության գործոն» թեմայով «կլոր սեղան»։

ԱՊՀ մասնակից երկրների դելֆիական խաղերը նախկինում հյուրընկալել են ռուսական Բրյանսկ, Քիշնև, Կիև, Աստանա քաղաքները։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։
20:35
28 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իրանի զարգացմամբ ու տարածաշրջանի կայունությամբ
ՀՀ նախագահն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին։