483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
-6
Եղանակը Երևանում
Հայ
«Երևանի լավագույն ռեստորան» մրցույթի արդյունքները կամփոփվեն հոկտեմբերի 25-ին
17:54
20 Հոկտեմբերի 2008

«Երևանի լավագույն ռեստորան» անունը կրող մրցույթի արդյունքները կամփոփվեն հոկտեմբերի 25-ին մայրաքաղաքի քաղաքապետարանում, հայտնեց Ռուսաստանի ռեստորանատերերի և հյուրանոցատերերի ֆեդերացիայի անդամ, ռեստորանատեր Գայանե Բրեիովան։

«Այսօր ավարտվում է ինտերակտիվ քվերակությունը, և հոկտեմբերի 25-ին կհայտարարվեն 12 անվանակարգերում հաղթած լավագույն ռեստորանները»,- ասաց նա երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ։

Մայրաքաղաքի լավագույն ռեստորանի ընտրության քվեարկությունն անցկացվում էր օն-լայն ռեժիմով Yerevancity.am ինտերնետային կայքում սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 20-ը 12 անվանակարգերում՝ լավագույն մթնոլորտ, լավագույն սպասարկում, լավագույն ներքին հարդարում, լավագույն հյուրանոցին կից ռեստորան, լավագույն բանկետի սրահ, լավագույն գարեջրատուն, լավագույն ռեստորանների ցանց, լավագույն երաժշտական ուղեկցում, լավագույն ամառային սրճարան, լավագույն գիշերային ակումբ։

Բրեիովայի խոսքերով, պարգևատրման արարողությունը կուղեկցվի ռուսական ու հայկական շոու-բիզնեսի աստղերի ելույթներով, նորաձևության հավաքածուների ցուցադրությամբ, ինչպես նաև բազմազան խոհանոցային մրցույթներով։

«Երևանում ռեստորանային բիզնեսի ոլորտում ես կենդանի մրցակցություն չտեսա»,- ասաց ռեստորանատերը՝ նշելով, որ մրցույթին մասնակցում են քաղաքի 200 ռեստորաններից 86-ը։

Իր հերթին զբոսաշրջության զարգացման հայկական գործակալության մարքետինգի բաժնի տնօրեն Սյուզաննա Ազոյանը նշեց, որ նման մրցույթ Հայաստանում առաջին անգամ է անցկացվում, սակայն ապագայում ծրագրվում է այն ամեն տարի անցկացնել ոչ միայն մայրաքաղաքի, այլև երկրի մարզերի ռեստորանների մասնակցությամբ։

«Նման մրցույթների անցկացումը նպաստում է Հայաստանում սպասարկման ոլորտի զարգացմանը»,- ասաց նա։

Ինչպես նշեց «Պեռնո Ռիկար Արմենիա» ընկերության մարքետինգի բաժնի ղեկավար Աշոտ Բարսեղյանը, լավագույն ռեստորանների մրցույթներ անցկացվում են ամբողջ աշխարհում, իսկ Հայաստանում, որտեղ ռեստորանային բիզնեսը ակտիվ զարգանում է, տվյալ մրցույթի անցկացումը պետք է «բարի ավանդույթ» դառնա։

Նախագծի կազմակերպիչներն են «City People» ընկերությունը և զբոսաշրջության զարգացման հայկական գործակալությունը։ Նախագծի գլխավոր հովանավորը «Պեռնո Ռիկար Արմենիա» ընկերությունն է։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:43
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման հնարավորությունը չի բացառվում. Նալբանդյան
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը չի բացառվում:
16:43
09 Դեկտեմբերի 2016
Նախագահ Սարգսյանը կգլխավորի ՀՀԿ նախընտրական ցուցակը
ՀՀ նախագահ, Հայաստանի իշխող կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
16:32
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի առաջին նախագահը կգլխավորի ՀԱԿ–ի ցուցակը 2017թ.–ի ընտրություններում. խմբակցության ղեկավար
Հայ ազգային կոնգրես կուսակցության նախագահ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
12:39
09 Դեկտեմբերի 2016
ՀՀԿ-ում բոլորը «փշերի» վրա են
Այսօր մամուլն արդեն գրում է, թե ովքեր են լինելու ՀՀԿ ցուցակում, և ովքեր են դուրս մնալու:
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը: