478.38
-0.01
573.43
+2.18
8.23
-0.08
+23
Եղանակը Երևանում
Հայ
Հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովը խթանում է երկու երկրների մասնավոր հատվածների միջև հարաբերությունների զարգացմանը
17:04
20 Հոկտեմբերի 2008

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/.  Տնտեսական համագործակցության հայ-ռուսական միջկառավարական հաձնաժողովը խթան է հանդիսանում երկու երկրների մասնավոր հատվածների ներկայացուցիչների միջև հարաբերությունների զարգացման համար, երկուշաբթի լրագրողներին հայտնեց Հանձնաժողովի համանախագահ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ ամփոփելով հանձնաժողովի 10-րդ նիստի արդյունքները։

«Դա շատ կարևոր է, որովհետև մեր հիմնական գործառույթը բարենպաստ մթնոլորտի ստեղծումն է, և ամենից առաջ՝  մասնավոր հատվածի զարգացման, ինչը հիմք է հանդիսանում մեր երկրների տնտեսությունների զարգացման համար»,- ասաց նա լրագրողներին։

Վարչապետի խոսքերով, նիստի արձանագրությունում, ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների ներկայացմանը և տարբեր ոլորտներում իրականացված աշխատանքի ծավալներին զուգընթաց, գրանցվել են նաև քայլեր, որոնք հաջողվել է հասցնել իրենց տրամաբանական ավարտին և միջոցառումներ, որոնք դեռևս գտնվում են իրագործման փուլում։

«Այս նիստի յուրահատկությունը նրանում է, որ այսօր հնարավոր է գրանցել էներգետիկ ոլորտի բոլոր հիմնական խնդիրների լուծումը, դա մեզ հնարավորություն է տալիս ուշադրություն դարձնել նաև այլ խնդիրներին»,- ընդգծեց նա։

Այս կապակցությամբ Սարգսյանը, մասնավորապես, նշեց, որ նոր երկխոսությունը սկսվում է հեռարձակման ոլորտում։

«Կստեղծվի համագործակցության նոր դաշտ, և ես կարծում եմ, որ հաջորդ նիստի ընթացքում մենք կկարողանանք հաշվետվություն ներկայացնել այն ուղիների մասին, որոնցով հնարավոր կլինի աշխատանքներ իրականացնել համագործակցության ընդլայնման ուղղությամբ»,- ընդգծեց նա։

Իր հերթին, հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր Լևիտինն ասաց, որ այս տարիների աշխատանքի ընթացքում Հանձնաժողովը ներկայացել է որպես բիզնեսին աջակցող և օգնող արդյունավետ գործիք։

«Հաձնաժողովի ձևաչափը, որպես մի դաշտ, որտեղ նախարարներն ու բիզնեսի ներկայացուցիչները կարող են բանակցություններ վարել և որոշումներ ընդունել, շատ կարևոր է»,- ասաց նա։

Հոկտեմբերի 20-ին ստորագրված տնտեսական համագործակցության Հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստի Արձանագրությունն իր մեջ ներառում է, մասնավորապես, երկու կողմերի միջև առևտրատնտեսական հարաբերությունների, իրավապայմանագրային բազայի ներկա վիճակի ու զարգացման հեռանկարների, ՀՀ-ի կողմից պետական պարտքի դիմաց Ռուսաստանի Դաշնությանը փոխանցված ձեռնարկությունների աշխատանքի, վառելիքաէներգետիկ համակարգի, տրանսպորտի, կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների, բնապահպանության և հումանիտար ոլորտներում համագործակցության հարցեր: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին:
16:46
14 Սեպտեմբերի 2017
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մոտ ապագայում կայցելի Երևան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ:
19:08
13 Սեպտեմբերի 2017
Չեխիան Հայաստանի կարևոր գործընկերն է. նախագահ
Հայաստանի նախագահը չորեքշաբթի լսել է Չեխիայի և Սլովակիայի հանրապետություններում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանի զեկույցը:
19:57
11 Սեպտեմբերի 2017
Էդվարդ Նալբանդյանն իր վրացի գործընկերոջը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ընթացքը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ընդունեց Վրաստանի փոխվարչապետ, արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեին: