478.51
-0.06
560.91
-1.27
8.03
+0.05
+19
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը միանում է «Եվրոպայի ճարտարապետական ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիային
15:45
20 Հոկտեմբերի 2008

ՀՀ խորհրդարանը երկուշաբթի նիստի ժամանակ քննարկել է Եվրոպայի ճարտարապետական ժառանգության պահպանման մասին Կոնվենցիայի հաստատման հարցը։ Ինչպես նիստի ժամանակ հայտնեց ՀՀ մշակույթի փոխնախարար Գագիկ Գյուրջյանը, կոնվենցիան ստորագրվել է Գրանադայում 1985 թ.-ի հոկտեմբերի 3-ին և ուժի մեջ մտել 1987 թ.-ի դեկտեմբերի 1-ին։ 

Հայաստանի անունից 2007 թ. մայիսի 17-ին կոնվենցիան ստորագրել է ԵԽ-ում հանրապետության մշտական ներկայացուցիչ Քրիստիան Տեր-Ստեփանյանը

Կոնվենցիայի համաձայն մասնակից-երկրները պարտավորվել են միջոցներ ձեռնարկել ճարտարապետական ժառանգության պահպանման առնչությամբ, և այդ միջոցների շրջանակներում հուշարձանների, համալիր շինությունների և տեսարժան վայրերի պաշտպանություն իրականացնել։ Կոնվենցիայի կողմերից յուրաքանչյուրը պարտավորվել է համապատասխան հսկողություն իրականացնել, կասեցնել պաշտպանության տակ գտնվող անշարժ գույքի վնասումը, հնացումը կամ ոչնչացումը։

Փաստաթղթի տեքստի համաձայն, վերոհիշյալ միջոցների համար կողմերից յուրաքանչյուրը պարտավոր է պաշտպանության տակ գտնվող հուշարձանների, համալիր շինությունների և տեսարժան վայրերի փլուզման կամ վերակառուցման առնչությամբ օրենքներ ընդունել (եթե դա դեռ արված չէ) և ներկայացնել ցանկացած պլանի իշխանության համապատասխան մարմին, ինչպես նաև դրանց հարակից տարածքների պլանները։  
 
Նման օրենքները իշխանության պետական մարմիններին նաև իրավունք են տալիս պաշտպանության տակ գտնվող անշարժ գույքի սեփականատիրոջից պահանջել անհրաժեշտ աշխատանքների իրականացում, իսկ եթե սեփականատերը դա չի անում, ինքներն անել այդ աշխատանքները և պաշտպանության տակ գտնվող անշարժ գույքի ստիպողական գնում իրականացնել։
 
Փաստաթղթի պաշտոնական տեքստի համաձայն, կոնվենցիայի կողմերից յուրաքանչյուրը պարտավոր է արգելել պաշտպանության տակ գտնվող հուշարձանի  լրիվ կամ մասնակի փոխադրումը, բացառությամբ այն դեպքերի, երբ դա անհրաժեշտ է հուշարձանի պահպանման համար։ Այս հանգամանքներում իշխանության լիազորված մարմինը անվտանգության անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում նման հուշարձանի ապամոնտաժման, փոխադրման և համապատասխան վայրում դրա վերականգնման ժամանակ։  

Եվրոպայի ճարտարապետական ժառանգության պահպանման մասին կոնվենցիան նախատեսում է նաև պատժամիջոցներ սահմանված պահանջների խախտման դեպքում, մասնավորապես, օրինախախտին ստիպել, որ համապատասխան պահանջներին չհամապատասխանող նորակառույց շինությունը փլուզման ենթարկի կամ պաշտպանության տակ գտնվող անշարժ գույքն իր նախկին տեսքով վերականգնվի։

Վերջին տվյալներով, կոնվենցիան ստորագրել է 32 պետություն, մասնավորապես, Անդորրան, Ավստրիան, Բելգիան, Բուլղարիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Դանիան, Իռլանդիան, Իտալիան, Իսպանիան, Պորտուգալիան, Ռուսաստանը, Սերբիան, Թուրքիան, Ուկրաինան, Ֆրանսիան, Խորվաթիան, Չեխիան, Շվեդիան, Շվեյցարիան։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: