482.01
-0.12
540.96
+2.13
8.56
+0.01
+13
Եղանակը Երևանում
Հայ
Թումանյանի և Սպենդիարյանի արձանները կրկին կտեղադրվեն Երևանի Ազատության հրապարակում. քաղաքապետարան
14:31
20 Հոկտեմբերի 2008

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի երկու հայտնի մարդկանց՝ կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի և գրող Հովհաննես Թումանյանի արձանները կրկին կտեղադրվեն Ազատության հրապարակում՝ այդ տարածքում առաջին հասարակական ստորգետնյա ավտոկայանատեղիի կառուցման ավարտից հետո, երկուշաբթի տեղեկացրեց Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետ Ֆրունզ Բասենցյանը։

«Ավտոկայանատեղիի շինարարության հիմնական աշախտանքները մի քիչ հետաձգվեցին արձանների տեղափոխման հետ կապված, այժմ այդ երկու արձանները գտնվում են «Երքաղլույս» ընկերության տարածքում, իսկ շինարարական աշխատանքների ավարտից հետո դրանք կրկին կտեղադրվեն հրապարակի տարածքում», - ասաց Բասենցյանը։

Միաժամանակ վարչության պետն ավելացրեց, որ ստորգետնյա ավտոկայանատեղիները կքչացնեն մայրաքաղաքի փողոցներում կայանած մեքենաների թիվը՝ ավելացնելով դրանց թողունակությունը։

Բասենցյանն ավելացրեց, որ շինարարական աշխատանքներն իրականացնում է այդ բնագավառում հայտնի իտալական «Ռենկո» ընկերությունը, իսկ աշխատանքների ավարտից հետո նոր ստորգետնյա ավտոկայանատեղին կդառնա Երևանի քաղաքապետարանի սեփականությունը։

Նախագծի հեղինակ, ճարտարապետ Ռուբեն Հասրաթյանն իր հերթին ավելացրեց, որ շինարարական աշխատանքներն արդեն սկսվել են և ամբողջովին կավարտվեն մեկուկես տարուց։

«Շինարարական աշխատանքների ավարտից հետո Ազատության հրապարակը ձեռք կբերի նախկին տեսքը», -ավելացրեց նա։

Նրա խոսքերով, առաջին եռահարկ ստորգետնյա ավտոկայանատեղին նախատեսված կլինի 500 մեքենայի համար։ «Ավտոկայանատեղին ապահոված լինի օդափոխության, ջեռուցման և ժամանակակից ավտոմատ համակարգով», - ասաց նա։

Ճարտարապետը նաև տեղեկացրեց, որ մոտակա փողոցներում կտեղադրվեն մի քանի էլեկտրոնային վահանակներ, որոնք կտեղակացնեն վարորդներին ազատ տեղերի առկայության մասին։

Միաժամանակ ճարտարապետը նշեց, որ ավտոկայանատեղիի շինարարության գործընթացքում հիմնական խնդիրը սեյսմակայունության հարցն է։

«Շինարարությունը նախատեսված է ինը և ավել բալ սեյսմակայունության համար», - ավելացրեց նա։

Բացի Ազատության հրապարակի ավտոկայանատեղիից, քաղաքապետարանը նախատեսում է ավտոկայանատեղիներ կառուցել հասարակական և մշակութային կենտրոններին հարակից տարածքներում, մասնավորապես, «Ֆրանսիայի», «Շահումյանի», «Սախարովի», «Ազնավուրի» հրապարակների տակ, Հանրապետական մարզադաշտի և «Էրեբունի» հյուրանոցի մոտ։-0- 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։