480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+28
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը դարձավ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ասոցիացված անդամ
14:01
20 Հոկտեմբերի 2008

Հայաստանը դարձավ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) ասոցիացված անդամ, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։

«Հոկտեմբերի 18-ի նիստին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության Պետությունների ղեկավարների գագաթնաժողովը որոշում է կայացրել Հայաստանին ասոցիացված անդամի կարգավիճակ շնորհելու մասին», - ասվում է տեղեկատվության մեջ։

Հոկտեմբերի 15-18-ին Քվեբեկում տեղի ունեցան Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության Նախարարական 24-րդ նստաշրջանը և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ պետությունների ու կառավարությունների ղեկավարների 12-րդ Գագաթաժողովը, որին մասնակցում էին 70  երկրների ներկայացուցիչներ, ինչպես նաև Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Պան Գի Մունը և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Խոսե Մանուել Բառոզոն։ Հայաստանը ներկայացնում էր ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը։

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամակցության վերաբերյալ Հայաստանի դիմումն արվել էր 2008թ. ապրիլին։ ՀՀ ԱԳ նախարարը ապրիլի 22-ին Փարիզում հանդիպելով ՖՄԿ գլխավոր քարտուղար Աբդու Դիուֆին՝վերահաստատել էր Հայաստանի մտադրությունը` առավել խորացնելու ներառնվածությունը կազմակերպության գործունեության մեջ:  

Քվեբեկում տեղի ունեցած գագաթնաժողովի իր ելույթի ժամանակ ՀՀ ԱԳ նախարարը, դրական գնահատելով ՖՄԿ անդամ երկրների համագործակցությունն ու համերաշխությունը, ընդգծել է, որ Հայաստանը հավատարիմ է Կազմակերպության արժեքներին և այսուհետ ևս ջանալու է իր ակտիվ մասնակցությունը բերել Ֆրանկոֆոնիայի գործունեությանը:

ՖՄԿ գագաթնաժողովի օրակարգի շրջանակներում քննարկվել են նախորդ Գագաթաժողովից հետո անցած երկու տարիների ընթացքում կազմակերպության աշխատանքների մասին Գլխավոր քարտուղար Աբդու Դիուֆի հաշվետվությունը, միջազգային կարևորություն ունեցող հարցեր։

Քվեբեկյան գագաթնաժողովի ընթացքում կազմակերպության նախագահությունը Ռումինիայից փոխանցվեց Կանադային՝ երկու տարի ժամկետով։  -0-  

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։