484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+6
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղյան հիմնախնդրի նոր տենդենցների վերաբերյալ կլոր սեղան կանցկացվի Կովկասի ինստիտուտում
12:48
20 Հոկտեմբերի 2008

Կովկասի ինստիտուտը 2008 թ.-ի հոկտեմբերի 23-ին կանցկացնի «Ղարաբաղյան հիմնախնդրի նոր տենդենցները Ստեփանակերտի խորհրդարանական լսումներում» թեմայով կլոր սեղան։

«Կլոր սեղանի ընթացքում կքննարկվեն ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող խնդիրներն ու քաղաքական գործընթացների զարգացման հեռանկարները, ինչպես նաև դրանց ազդեցությունը Հարավային Կովկասի տարածաշրջանային անվտանգության վրա», - երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ինստիտուտից։

Զեկույցներով ելույթ կունենան 2008թ. հոկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղի խորհրդարանական լսումներին մասնակցած, Կովկասի ինստիտուտի քաղաքական հետազոտությունների բաժնի ղեկավար Սերգեյ Մինասյանը և Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության խնդիրների վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը։

Զեկուցողները կներկայացնեն իրենց տեսակետը ղարաբաղյան հիմնահարցի շուրջ ընթացող տենդենցների վերաբերյալ, ինչպես նաև կներկայացնեն  Ստեփանակերտում խորհրդարանական լսումների մասին իրենց տպավորությունները: Զեկույցներից հետո տեղի կունենա քննարկում և կարծիքների փոխանակում՝ հայտնի փորձագետների, քաղաքագետների և լրագրողների, ինչպես նաև Հայաստանում հավատարմագրված միջազգային կազմակերպությունների և դիվանագիտական պատվիրակությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Կլոր սեղանը կազմակերում է Կովկասի ինստիտուտը Հարավային Կովկասում Հենրիխ Բյոլի անվան հիմնադրամի հետ համատեղ` մի շարք փորձագիտական սեմինարների և հասարակական քննարկումների անցկացման ծրագրի շրջանակներում, որի նպատակն է Հայաստանի հանրության ուշադրությունը բևեռել տարածաշրջանի զարգացման որոշ հիմնահարցերի վրա:-0- 

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։