480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+8
Եղանակը Երևանում
Հայ
Հայ-ռուսական Տնտեսական միջկառավարական հանձնաժողովի նիստն է բացվել Երևանում
12:03
20 Հոկտեմբերի 2008

Տնտեսական համագործակցության հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի տասներորդ՝ հոբելյանական նիստն է երկուշաբթի բացվել Երևանում։

«1997 թ.-ի հուլիսի 1-ին Երևանում կայացած հանձնաժողովի առաջին նիստը դարձավ նոր փուլ Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության զարգացման գործում», - ասաց ՀՀ վարչապետ, հանձնաժողովի հայ համանախագահ Տիգրան Սարգսյանը՝ բացման պաշտոնական արարողության ժամանակ։

Նա նշեց, որ այս հիշարժան իրադարձությունից հետո անցած տարիները ակնառու կերպով ցույց տվեցին, որ հանձնաժողովն այն արդյունավետ գործիքն է, որը հնարավորություն է տալիս լուծել գոյություն ունեցող հարցերն ու խնդիրները, որոշել երկարաժամկետ համագործակցության հեռանկարներն ու բացահայտնել դրա նոր ուղղությունները։

Վարչապետը համոզված է, որ այսօրվա նիստը, որին նախորդել է կողմերի փորձագետների շահագրգիռ և ներդաշնակ աշխատանքը, կդառնա անցած տարիներին անցած ուղիների տրամաբանական շարունակությունն ու կաջակցի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լուծման զգալի առաջխաղացմանը։

«Միջկառավական հանձնաժողովի ներկայիս՝ տասներորդ նիստն ուշագրավ է նրանով, որ այն անցնում է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի՝ Հայաստան այցի  նախաշեմին և հուսով եմ, որ մեր իրականացրած աշխատանքի արդյունքները դրական գնահատականի կարժանանան մեր պետությունների ղեկավարների կողմից»,- ասաց Սարգսյանը։

Հանձնաժողովի ռուս համանախագահ, ՌԴ տրանսպորտի նախարար Լևիտինն իր հերթին նշեց, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցությունը «շարունակում է կայուն կերպով զարգանալ և «հիմքեր կան  հուսալու, որ ապրանքաշրջանառությունը կարող է հասնել 1 մլրդ ԱՄՆ դոլարի»։

Լևիտինը հայտարարեց, որ հանձնաժողովի կողմից առավել արդիական ուղղությունների քննարկումների արդյունքներում կարելի է եզրակացնել, որ էներգետիկայի և տրանսպորտի բնագավառում շատ հարցեր ստացել են հետագա զարգացում։

«Լուծումներ են գտել այնպիսի խնդրահարույց հարցեր, որոնք դեռևս մի քանի տարի առաջ սուր բանավեճ էին առաջացնում, այդ թվում նաև ռուսական սեփականության օբյեկտների օգտագործումը էներգետիկայի, տրանսպորտային տեխնոլոգիաների և մի շարք այլ բնագավառներում», - նշեց նա։

Միաժամանակ նա ավելացրեց, որ լավ միտումներ են գրանցվել երկու երկրների Կենտրոնական բանկերի միջև հարաբերություններում։-0- 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
14:24
28 Նոյեմբերի 2016
Հայաստանի բնակչությունը կզգա նախագահի և վարչապետի համագործակցության արդյունքը
Հայաստանի բնակչությունը որոշ ժամանակ հետո կզգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի համագործակցության արդյունքը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
19:37
26 Նոյեմբերի 2016
Հայաստանի քաղաքական ուժերը կհամախմբվեն խորհրդարանական ընտրությունների նախաշեմին. պատգամավոր
Հայաստանի քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կհամախմբվեն:
15:18
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ–ում կլինի առաջին փոխնախագահի պաշտոն և Ավագանու խորհուրդ
Առաջին փոխնախագահի պաշտոն կգործարկվի ՀՀԿ–ում, շաբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը։