486.81
+0.07
517.04
-0.95
8.4
-0.03
-7
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը հոկտեմբերի 20-ին երկօրյա պաշտոնական այցով կժամանի Հայաստան
10:45
20 Հոկտեմբերի 2008

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով, հոկտեմբերի 20-ին երկօրյա պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Սա Ռուսաստանի նախագահի պաշտոնում Դմիտրի Մեդվեդևի առաջին այցն է Հայաստան։

«Հանդիպման պաշտոնական արարողությունից հետո երկու պետությունների ղեկավարները կուղևորվեն ՀՀ նախագահի նստավայր, որտեղ բարձրաստիճան հյուրի պատվին կմատուցվի պաշտոնական ճաշկերույթ Սերժ Սարգսյանի անունից», - կիրակի «Նովոստի-Արմենիա» գործակալությանն է տեղեկացրել ՀՀ նախագահի մամուլի քարտուղարը։

Պաշտոնական այցի շրջանակներում երկու պետությունների նախագահները կունենան առանձնազրույց, որին կհետևեն բանակցություններ՝ ընդլայնված ձևաչափով։ Բանակցությունների ավարտից հետո կստորագրվեն փոխադարձ համագործակցության մասին տարբեր փաստաթղթեր։

Այնուհետև Սերժ Սարգսյանը և Դմիտրի Մեդվեդևը հանդես կգան բանակցությունների արդյունքները ամփոփող հայտարարությամբ և մամուլի ասուլիս կտան։

Երկու երկրների նախագահները կմասնակցեն նաև Երևանում Ռուսաստանի հրապարակի բացման պաշտոնական արարողությանը։

Պաշտոնական այցի շրջանակներում ՌԴ նախագահը կայցելի Ծիծեռնակաբերդ, որտեղ ծաղկեպսակ կդնի Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին, գրառում կանի պատվավոր հյուրերի մատյանում և ծառ կտնկի հուշահամալիրի Հիշատակի ծառուղում։-0- 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։
18:53
10 Փետրվարի 2017
Ֆրանսիայի նախագահը հրավիրել է հայ գործընկերոջը պաշտոնական այցով այցելել Փարիզ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով այցելել Փարիզ:
17:20
10 Փետրվարի 2017
Հովիկ Աբրահամյանի որդին չի բացառել, որ կմասնակցի ընտրություններին` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»
Հովիկ Աբրահամյանի որդին` Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, չի բացառել, որ ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին կառաջադրի իր թեկնածությունը` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»։