483.91
-0.09
525.43
-0.58
8.48
-0.04
+3
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ավելի քան 40 առաջատար աշխատակիցներ հեռացվել են աշխատանքից խախտումների և կաշառակերության համար
19:31
17 Հոկտեմբերի 2008

ՀՀ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն 2008 թ.-ի մարտից սկսել է պատժամիջոցներ կիրառել աշխատակիցների նկատմամբ՝ թույլ տված խախտումների ու կաշառակերության համար, հայտնեց կոմիտեի նախագահ Մանուկ Վարդանյանը։

«Ընթացիկ տարվա մարտից աշխատանքից հեռացվել են կադաստրի տարածքային ստորաբաժանումների 6 պետեր, 13 բաժնի պետեր, 22 առաջատար ու գլխավոր մասնագետներ»,- ասաց Վարդանյանն ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ՝ ներկայացնելով տարվա առաջին ինը ամիսների գործունեության արդյունքները։   

Նրա խոսքերով, հեռացված աշխատակիցներն աշխատանքի ընթացքում բյուրոկրատական քաշքշուկներ են թույլ տվել, իրենց աշխատանքով հարուցել քաղաքացիների դժգոհությունը, իսկ կատարված աշխատանքի որակը շատ հեռու է եղել նորմատիվներից։ Ինչպես նկատեց Վարդանյանը, ազատված աշխատակիցները նաև ներգրավված են եղել կաշառակերության մեջ։  

Կոմիտեի նախագահը հավելեց, որ աշխատակիցների աշխատանքի նկատմամբ վերահսկողության խստացումը կադրերի որոշակի արտահոսքի հանգեցրեց։ Վարդանյանի տվյալների համաձայն, անշարժ գույքի կադաստրի համակարգում մի շարք թափուր պաշտոններ կան, որոնք չի հաջողվում լրացնել 7-8 ամիսների ընթացքում։   

«Դրանք, հիմնականում, խիստ մասնագիտացված պաշտոններ են, որոնց կարող են հավակնել միայն աշխատանքային փորձ ունեցող մարդիկ։ Մենք չենք կարող այդ պաշտոնների համար երիտասարդ և բուհերի նորավարտ մասնագետներ վերցնել»,- ասաց Վարդանյանը։

Հայաստանում 2008 թ.-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին գրանցվել է անշարժ գույքի՝ ավելի քան 117,7 հազար գործարք, ինչը 9,1 տոկոսով գերազանցում է 2007 թ.-ի միևնույն ժամանակահատվածի ցուցանիշը։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։