486.66
-0.08
513.23
+1.81
8.4
-0.01
+1
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում նախագահի մասնակցությամբ բացվել է բարեկարգված «Սիրահարների այգին»
17:02
17 Հոկտեմբերի 2008

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Բարեկարգված «Սիրահարների այգին», որն անցյալում «Պուշկինի այգի» էր կոչվում, ուրբաթ բացվել է «Ռոբեր Պողոսյան և որդիներ» հիմնադրամի և Երևանի Կենտրոն համայնքի թաղապետարանի միջև 2005 թ.-ին կնքված համաձայնագրի շրջանակներում վերականգնվելուց հետո։

Բացման արարողությանը մասնակցել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, որի նստավայրը գտնվում է այգու անմիջապես դիմաց, ինչպես նաև Երևանի քաղաքապետ Երվանդ Զախարյանն ու այլ պաշտոնատար անձինք։

Ինչպես բացման արարողության ժամանակ նշեց «Ռոբեր Պողոսյան և որդիներ» հիմնադրամի համահիմնադիր Ալբերտ Պողոսյանը, իր շինարարությունից 20 տարի անց այգին դարձյալ կյանքի է կոչվում։  

«Կորեայում և Ճապոնիայում հաճախ ճանապարհորդելու արդյունքում ես սիրեցի բնությունն ու արհեստական այգիները, ինչն էլ ոգեշնչեց ինձ այգի կառուցել Հայաստանում»,- ասաց Պողոսյանը։

Նա նշեց, որ «Սիրահարների այգին» նրանց համար է, ովքեր հանգիստ են որոնում, սիրահարների ու երեխաների համար է, այն նաև ոգեշնչման աղբյուր կդառնա արվեստագետների և պարզապես հաճելի ժամանցի վայր՝ բոլոր երևանցիների համար։

Նրա խոսքերով, այգում ծրագրվում է նաև նկարների և լուսանկարների ցուցահանդեսներ անցկացնել, իսկ ձմռանը՝ ձյան ու գույնի փառատոն կազմակերպել։  

Նա ընդգծեց, որ այգին թույլ կտա Հայաստանն ավելի կենսուրախ դարձնել, ինչպես նաև շնորհակալություն հայտնեց ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ «նախագծի իրականացման գաղափարին ցուցաբերած աջակցության համար»։    

Միաժամանակ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնակատար Արա Վարդանյանը հայտնեց, որ այգու վերականգնման ծրագիրը նախաձեռնվել է 3,5 տարի առաջ, երբ Պողոսյանը, դուրս գալով ՀՀ նախագահի նստավայրից, որոշեց զբոսնել այգում։ Հետո նա դիմեց հիմնադրամին՝ այգու բարեկարգման առաջարկով, իսկ ՀՀ նախագահը՝ այն ժամանակ դեռ Ռոբերտ Քոչարյանը, հաճույքով արձագանքեց տվյալ առաջարկին։

Այգին վերականգնված է արևելյան ոճով՝ փոքր ջրվեժներով ու կամրջակներով, քարերի կուտակումներով ու փոքր թփերով, կղզյակներ ունեցող արհեստական լողավազանով, ինչպես նաև լայն տարածքներով ու խոտածածկով, որոնք նախատեսված են ոչ միայն գեղագիտական հաճույքի, այլև զբոսանքի համար։ Այգում նախատեսված է նաև գիշերային դեկորատիվ լուսավորում։

«Ընդհանուր առմամբ այգու վերականգնման համար մեկուկես տարվա ընթացքում ծախսվել է շուրջ 1,3 մլն դոլար, սակայն այն պահպանելու և ջրի, լույսի ու պաշտպանության ապահովման ծախսերը տասնապատիկ շատ կլինեն»,- ասաց Վարդանյանը։

Նա նշեց, որ «Պողոսյան» հիմնադրամն իր վրա է վերցրել այդ բոլոր ծախսերը, քանի որ 21 տարի ժամկետով վարձակալել է այգին, որից 4-ն արդեն անցել է։  

Նրա խոսքերով, գարնանը այգում ծրագրվում է լրացուցիչ աշխատանքներ տանել այգու կանաչապատման ուղղությամբ, ինչպես նաև ավարտել մանկական հրապարակի և սրճարանի շինարարությունը, «կենդանի պատնեշ» տնկել այգու ցանկապատի ողջ երկայնքով, ինչը փոշե ու ձայնամեկուսացում կապահովի։   

Վերականգնման նախագծի հեղինակը լանդշաֆտի ճարտարապետ, այգիների բարեկարգման ծրագրերի մասնագետ Պիեր Ռամբախն է։  

Վերականգնողական աշխատանքներ 1,6 հա ընդհանուր մակերեսով այգում չէին կատարվել 1990 թ.-ից ի վեր։ Վերականգնման ծրագրի շրջանակներում կառուցվել են լողավազաններ, ամֆիթատրոն, սրճարան, անվճար հասարակական զուգարան։  

Քաղաքացիների համար որպես հանգստի գոտի ծառայող այգու մուտքն անվճար կլինի։ Այգին բաց կլինի առավոտյան ժամը 7-ից մինչև գիշերվա ժամը մեկը, և այդ ողջ ընթացքում կապահովվի դրա պաշտպանությունը։--0--

 

 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։