486.78
-0.64
574.01
+0.22
8.17
+0.03
+13
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ պաշտպանության նախարարության Հինգերորդ բանակային կորպուսը տոնում է իր տասնամյակը
16:33
17 Հոկտեմբերի 2008

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ պաշտպանության նախարարության հռչակավոր Հինգերորդ բանակային կորպուսը տոնում է իր տասնամյակը։

Այս իրադարձությանը նվիրված ուրբաթ տեղի ունեցած հանդիսավոր արարողությանը մասնակցեցին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը (կորպուսի առաջին հրամանատար), պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը, հայկական բանակի ղեկավար կազմը։

ՀՀ պաշտպանության նախարարի խոսքերով, բանակային հինգերորդ կորպուսը հատուկ ներդրում է ունեցել հայկական բանակի զարգացման գործում։ «Ցանկացած ռազմական կառույցի հոբելյանը տոնելու նպատակն է բանակային ավանդույթների և ռազմական  ընկերության ոգու պահպանումը։ Ինձ համար այս հոբելյանը հատուկ նշանակություն ունի, քանի որ ես կանգնած էի կորպուսի ձևավորման ակունքներում»,- ասաց Օհանյանը։

Ըստ նրա, բանակային կորպուսը և նրան ենթակա զորամասերը մեծ ու փառավոր ուղի են անցել հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի, բանակաշինության, բանակի մարտունակության ամրապնդման ընթացքում։

Նախարարը նշեց, որ կորպուսի սպայակազմի, ենթասպաների, պայմանագրային աշխատակիցների մեծ մասն այսօր ևս շարքում են գտնվում, իսկ մյուսներն իրենց առաքելությունը շարունակում են պետական շինարարության գործընթացում։   

«Մենք շնորհակալություն ենք հայտնում նրանց, ովքեր կանգնած են հայկական բանակի ստեղծման ակունքներում, ովքեր սխրանքներ են գործել ու իրենց կյանքը տվել մեր ժողովրդի խաղաղ, ստեղծագործ կյանքի համար»,- ընդգծեց նախարարը։ Նա հույս հայտնեց, որ Հինգերորդ բանակային կորպուսի զինծառայողները հետագայում ևս կատարելու են իրենց առջև դրված առաջադրանքները։

Օհանյանն ընդգծեց, որ Հայաստանում անցկացված ՀԱՊԿ «Ռուբեժ 2008» զորավարժությունների բարձր գնահատականը նաև զորավարժություններին մասնակցած Հինգերորդ կորպուսի գնահատականն է։

«Ես հպարտ եմ, որ մենք նման կառույցներ ունենք, որոնք պատրաստ են բարեհաջող իրականացնել իրենց առջև դրված առաջադրանքները»,- ասաց նախարարը։  

Իր հերթին Հինգերորդ կորպուսի հրամանատար, գնդապետ Անդրանիկ Մակարյանն ասաց, որ ռազմական միավորման ձևավորման նպատակը Երևանն ու Արարատյան հարթավայրը թշնամական ոտնձգություններից պաշտպանելու համար հզոր բռունցքի ստեղծումն էր։   

«10-ամյա կենսագրություն ունեցող Հինգերորդ բանակային կորպուսն իր արժանավոր ներդրումն է ունեցել հայկական բանակի կայացման և դրա մարտունակության ամրապնդման գործում»,- ասաց Մակարյանը՝ վստահություն հայտնելով, որ զինծառայողները հետագայում ևս պատվով կկատարեն իրենց առջև դրված առաջադրանքները։   

Հինգերորդ բանակային կորպուսի զինծառայողներին շնորհավորեց նաև Հայաստանում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Սերգեյ Բոնդարյովը։

«Սեփական պետության շահերի պաշտպան լինելը պատվավոր ու պատասխանատու աշխատանք է, որը մարդուց լիակատար անձնվիրություն ու անձնազոհություն է պահանջում։ Բազմապատկելով փառապանծ ռազմական ավանդույթները և հավատարիմ մնալով ձեր իդեալներին ու հայրենիքին՝ դուք արժանավոր ներդրում եք կատարում ձեր պետության պաշտպանունակության ամրապնդման գործում»,- ասվում է Բոնդարյովի ուղերձում։

Հոբելյանի առիթով, մի շարք զինծառայողներ պարգևատրվել են «Վազգեն Սարգսյան» և «Ադմիրալ Իսակով» մեդալներով, ինչպես նաև պատվոգրերով։

Պարգևատրությունից հետո Հինգերորդ բանակային կորպուսի զինծառայողների մասնակցությամբ տեղի ունեցավ շքերթ։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:11
17 Նոյեմբերի 2017
Բրազիլիայի ԱԳ նախարարը վերահաստատել է ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ ՄԽ–ի ջանքերին սատարելու իր երկրի դիրքորոշումը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյաննընդունել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Ալոիզիո Նունյես Ֆեռեյրային:
16:08
17 Նոյեմբերի 2017
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը նշանակվել է Ռումինիայում Հայաստանի դեսպան
Հայաստանի նախագահի հրամանագրով հայտնի քաղաքագետ Սերգեյ Մինասյանը նշանակվել է Ռումինիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան։
20:58
16 Նոյեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման ժամկետներն ու վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը կհանդիպի իր ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ:
17:14
16 Նոյեմբերի 2017
ԵԽ-ն ընդունել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչող բանաձև. ադրբեջանական սադրանքը տապալվել է
Նախօրեին տեղի ունեցած Եվրոպական Խորհրդարանի լիագումար նիստում ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունվել է բանաձև:
20:39
15 Նոյեմբերի 2017
Խաչքարեր և ցուցահանդես. մեկնարկել է Սերժ Սարգսյանի այցը ՌԴ (ՖՈՏՈ)
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով աշխատանքային այցով այսօր ժամանել է Մոսկվա:
19:46
15 Նոյեմբերի 2017
Կարեն Կարապետյանը պահպանեց վարչապետի պաշտոնում իր վերընտրման վերաբերյալ ինտրիգը
Հայաստանի վարչապետը չորեքշաբթի պատասխանել է երկրի վարչապետի պաշտոնում իր թեկնածության առաջադրման մասին հարցին։
18:35
15 Նոյեմբերի 2017
Հայտնի են Ռուսաստանի կողմից Թուրքիային 2 մլրդ դոլարի С-400 համակարգեր մատակարարելու ժամկետները
С-400 զենիթահրթիռային համակարգի մատակարարումները Թուրքիային կսկսվեն Անկարայի կողմից այս համաձայնագրով նախատեսված բոլոր վճարումները կատարելուց հետո։
17:26
14 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ
Սերժ Սարգսյանը կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
15:14
14 Նոյեմբերի 2017
Հայկական ԶԼՄ–ները` Լավրովի` Երևան և Բաքու սպասվելիք այցերի նպատակների մասին
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նոյմբերի 19–ին կայցելի Բաքու, իսկ նոյեմբերի 20–ին` Երևան։
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին: