480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+24
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսաստանի գործարարները պատրաստ են Հայաստանում ներդրումներ իրականացնել՝ իշխանությունների պատրաստի բիզնես-ծրագրերի հիման վրա
14:52
17 Հոկտեմբերի 2008

Հայաստանի իշխանությունները պետք է հանրապետությունում բիզնես-ծրագրերի մշակման նախաձեռնողները դառնան՝ դրանք ռուս ձեռներեցներին տրամադրելու համար, ովքեր պատրաստ են Հայաստան միջոցներ ներդնել, ասաց Ռուսաստանի հայերի միության նախագահ, «Համաձայնություն» ռուսական կոնցեռնի նախագահ Արա Աբրահամյանը։

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսին ողջ աշխարհի հայ ձեռներեցներին կոչ է արել ավելի նախաձեռնող լինել Հայաստանի բարեկարգմանն ուղղված իրենց նախաձեռնություններում։

«Ես նման առաջարկ արեցի հանրապետության իշխանություններին, և այն ընդունվեց», - ասաց նա։

Աբրահամյանը նշեց, որ 100 հազ. դոլարից մինչև 100 մլն դոլար արժողությամբ մշակված բիզնես-ծրագրերից ռուս ձեռներեցները կկարողանան ընտրել այն նախագիծը, որտեղ պատրաստ են միջոցներ ներդնել։

«Ռուսաստանում կան տասնյակից ավել ձեռներեցներ, ովքեր պատրաստ են Հայաստանում ներդրումներ կատարել, հայկական կառավարությունն այս դեպքում հանդես կգա երաշխավորի դերում՝ այս ծրագրերի իրագործման ուղղությամբ», - ասաց նա։

Միաժամանակ Աբրահամյանն ավելացրեց, որ նման դեպքում Հայաստանում միջոցներ ներդնել ցանկացողների թիվը մի քանի անգամ կավելանա։

Արա Աբրահամյանը նաև տեղեկացրեց, որ մտադիր է շուրջ 150 մլն դոլար ներդնել Հայաստանի Վայոց Ձորի մարզում հնգաստղանի հյուրանոցի և պահածոների գործարանի շինանարության մեջ։-0-  

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն: