487.57
+0.28
567.63
-0.45
8.2
-0.03
+6
Եղանակը Երևանում
Հայ
France Telecom -ի հայկական «դուստրը» ստացել է Հայաստանի բջջային երրորդ օպերատորի նախնական լիցենզիա
12:48
17 Հոկտեմբերի 2008

France Telecom (գլխավոր ապրանքանիշը՝ Orange) ֆրանսիական ընկերության հայկական կառույցը՝ «ՖՏԱ Տելեկոմ» ՓԲԸ-ն, Հայաստանի բջջային կապի երրորդ օպերատորի գործունեության նախնական լիցենզիա է ստացել։

Լիցենզիա տրամադրելու մասին որոշումն ընդունվել է ուրբաթ՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) արտահերթ նիստի ժամանակ։

Ինչպես տեղեկացրեց ՀԾԿՀ հեռահաղորդակցությունների բաժնի պետ Գևորգ Գևորգյանը, վերջնական լիցենզիան կտրամադրվի «ՖՏԱ Տելեկոմին» երեք շաբաթվա ընթացքում, երբ կավարտվի երրորդ օպերատորի մրցույթին մասնակցած այլ ընկերությունների կողմից հնարավոր բողոքարկման ժամկետը։

Հայաստանի մրցութային հանձնաժողովը 2008 թ.-ի հոկտեմբերի 7-ին ՀՀ շարժական կապի գլոբալ համակարգի ծառայությունների մատուցման երրորդ օպերատորի գործունեության լիցենզիայի տրամադրման մրցույթում հաղթող է ճանաչել «Ֆրանս Տելեկոմ» ընկերությանը, քանի որ ընկերությունը ներկայացրել է GSM-լիցենզիայի ստացման համար ամենախոշոր առաջարկը՝ 51,5 մլն եվրոյի չափով։

Լիցենզիայի համար հայտարարված մրցույթի մյուս երկու մասնակիցների առաջարկները զգալիորեն քիչ էին՝ Շվեդական Tele-2 ընկերությունն առաջարկել էր 45 մլն 600 հազար եվրո, իսկ Digicell CEO Blackrock Communications անգլոիռլանդական կոնսորցիումը` 31 մլն  660 հազար։

երկայումս հայկական շուկայում  գործում են բջջայինն կապի երկու ընկերություններ՝ «ԱրմենՏելը», որը 100 տոկոսով պատկանում է ռուսական «ՎիմպելԿոմ»-ին և VivaCell-MTS-ը, որի բաժնետոմսերը պատկանում են MTS ռուսական ընկերությանը։-0- 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։