484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+11
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում ԱՄՆ ներդրումները շուրջ 2 մլրդ դոլար են կազմում. վարչապետ
19:49
16 Հոկտեմբերի 2008

ԱՄՆ ներդրումները Հայաստանում շուրջ 2 մլրդ դոլար են կազմում, հինգշաբթի ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասաց լրագրողներին։

«Մեզ համար բարեկամ երկիր հանդիսացող Միացյալ Նահանգների ներդրումները Հայաստանում այս տարիների ընթացքում 2 մլրդ դոլար են կազմել, և օժանդակությունը շարունակվում է»,- ասաց նա հոկտեմբերի 9-15-ը հայ պատվիրակության՝ Վաշինգտոն կատարած այցից հետո կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ։

Սարգսյանի խոսքերով կառավարական ծրագրերի իրականացման գծով ևս հանրապետությանը լիակատար աջակցություն կցուցաբերվի։

«Մեզ հավաստիացրեցին դրանում, ինչը չափազանց կարևոր է մեր կողմից իրականացվող համարձակ բարեփոխումների լույսի ներքո»,- ասաց վարչապետը։

Անդրադառնալով Վաշինգտոն կատարած այցի ընթացքում համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների հետ հանդիպումներին՝ վարչապետը նշեց, որ պայմանավորվածություններ են ձեռք բերվել նաև Հայաստանին տեխնիկական աջակցություն ցույց տալու և նոր համաձայնագրեր ստորագրելու մասին։

«Այդ փաստաթղթերը բարենպաստ պայմաններ կստեղծեն երկկողմ առևտրի իրականացման համար»,- ասաց նա։ 

Այս առնչությամբ Սարգսյանը պարզաբանեց, որ Հայաստանից ԱՄՆ կմեկնի տեխնիկական խումբ, որի կազմում ընդգրկված մասնագետները կաշխատեն ԱՄՆ համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների հետ։  

«Այդ աշխատանքի շնորհիվ որոշակի փաստաթղթեր կմշակվեն երկու երկրների միջև առևտրի և ներդրումների կազմակերպման համար ռեժիմներ ստեղծելու նպատակով»,- ընդգծեց վարչապետը։

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն աշխատանքային այցով գտնվում էր Վաշինգտոնում Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի տարեկան համաժողվին մասնակցելու նպատակով։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։