486.33
+0.12
521.78
+4.16
8.19
+0.04
-11
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը հետևելու է Ռուսաստանի տնտեսական դաշտի զարգացմանը. վարչապետ
18:18
16 Հոկտեմբերի 2008

Ռուսաստանը Հայաստանի համար էական նշանակություն ունի, և զարգացումներն այդ երկրի տնտեսական դաշտում մեր պետության ղեկավարության ուշադրության կենտրոնում են լինելու, հինգշաբթի լրագրողներին ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։  

«Ռուսաստանի ֆինանսական շուկայում առաջ եկած խնդիրները մենք քննարկել ենք ԱՄն փոխնախագահ Դիք Չեյնիի և Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրեն Դոմինիկ Ստրաուս-Կանի հետ հանդիպումների ընթացքում»,- ասաց նա հոկտեմբերի 9-15-ը հայ պատվիրակության՝ Վաշինգտոն կատարած այցի արդյունքների մասին մամուլի ասուլիսի ժամանակ։
 
Սարգսյանի խոսքերով, Ռուսաստանի ֆինանսական հատվածը փոքր է ու թույլ՝ ի տարբերություն զարգացած երկրների, իսկ դա նշանակում է, որ այն ծավալուն պաշարները, որ Ռուսաստանը կուտակել է անցած տարիների ընթացքում, թույլ կտան այդ երկրին չեզոքացնել բացասական ազդեցությունը ֆինանսական շուկայի վրա։

«Ռուսաստանը կկարողանա հասնել դրան մի քանի անգամ ավելի հեշտ, քան զարգացած երկրները, որոնց ֆինանսական հատվածը մի քանի անգամ գերազանցում է ՀՆԱ ծավալը, և նրանց համար ի տարբերություն ՌԴ-ի բյուջետային միջոցների տրամադրումը ֆինանսական ճգնաժամի բացասական հետևանքների չեզոքացման համար շատ ավելի բարդ է»,- պարզաբանեց նա։

Վարչապետը նշեց, որ գաղտնիք չէ, որ Ռուսաստանը ֆինանսական ճգնաժամի հաղթահարման հարցերում ուրիշ երկրներին օգնություն է առաջարկում։

«Սա վկայում է այս երկրի վստահության մասին, ինչը հաստատվում է դրա արտաքին պաշարներով»,- ասաց Սարգսյանը։ 

2008թ. հունվար-օգոստոս ամիսների արդյունքներով, Ռուսաստանի հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը աճել է 19,5%-ով և կազմել 482,2 մլն. դոլար։ ՀՀ վիճակագրության ազգային ծառայության տվյալներով Հայաստանից դեպի Ռուսաստան արտահանման ծավալը կազմել է 136,4 մլն. դոլար (Հայաստանից ընդհանուր արտահանման 19,6%-ը)՝ 9%-ով ավելանալով  2007թ. հունվար-օգոստոս ամիսների համեմատությամբ։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:51
23 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը շնորհավորել է Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորել է հայազգի Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական խոշորագույն նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ: