478.3
+0.07
574.1
-0.3
8.31
+0.05
+22
Եղանակը Երևանում
Հայ
Ջավախքը պետք է կամուրջ դառնա հայ-վրացական հարաբերություններում. դիվանագետ
17:43
16 Հոկտեմբերի 2008

Վրացական հայաբնակ Ջավախք շրջանը  պետք է ոչ թե խնդիր, այլ կամուրջ դառնա Հայաստանի և Վրաստանի միջև, գտնում է ՀՀ-ում Վրաստանի դեսպան Նինո Ապցիաուրին։

Վրաստանի, Հայաստանի և Թուրքիայի սահմանագծին գտնվող Ջավախքը գերազանցապես հայաբնակ տարածաշրջան է։

«Չի կարելի թույլ տալ, որպեսզի երրորդ ուժն օգտագործի Ջավախքը սեփական նպատակների համար։ Մեր խնդիրները մենք ինքներս պետք է լուծենք, իսկ Ջավախքն այդ դեպքում պետք է կամուրջ հանդիսանա մեր հարաբերություններում, և ոչ թե խնդիր»,- հինգշաբթի հայտնեց նա մամուլի ասուլիսին։

Դիվանագետի խոսքերով, և՛ Հայաստանի, և՛ Վրաստանի պատմությունը շատ հարուստ է , իսկ հարուստ պատմություն ունեցող բոլոր ազգերի մոտ հաճախ վիճելի հարցեր ու խնդիրներ են առաջանում։

«Բայց նման մանր և ժամանակավոր խնդիրները միշտ եղել են և կլինեն, իսկ մեզ համար այժմ ավելի կարևոր է մտածել ավելի գլոբալ հարցերի և ողջ Կովկասի մասին»,- նշեց Ապցիաուրին։

«Հարևաններին և հայրենիքը չեն ընտրում, բայց հարևաններին հասկանալը շատ կաևոր է, հատկապես հիմա։ Կար ժամանակ, երբ մեր ազգերը միմյանց հետ առանց թարգմանիչների էին խոսում»,- ասաց նա։

Լեզվական խոչընդոտը դիվանագետն այս պահին համարում է Վրաստանի և Հայաստանի ամենաարդիական խնդիրներից մեկը։

Ըստ նրա, եթե երկու ազգեր միմյանց լեզուներն իմանան, դա նկատելիորեն կթեթևացնի նրանց շփումն ու փոխըմբռնումը։ Այդ պատճառով նա մեծ նշանակություն է տալիս կրթական համակարգին և Վրաստանում հայերեն լեզվի, իսկ Հայաստանում՝ վրացերենի ուսուցմանը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին:
16:46
14 Սեպտեմբերի 2017
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մոտ ապագայում կայցելի Երևան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ: