478.55
+0.13
562.3
+0.63
8.1
+0.05
+23
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի ֆինանսական համակարգն անհրաժեշտության դեպքում ի զորու է դիմակայել ցանկացած արտաքին ֆինանսական ռիսկերի. վարչապետ
16:55
16 Հոկտեմբերի 2008

Հայաստանի ֆինանսական համակարգը բոլոր անհրաժեշտ գործիքներն ունի ցանկացած արտաքին ֆինանսական ռիսկերի դիմակայելու համար, հինգշաբթի լրագրողներին ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։

«Հայաստանը հզոր գործիքներ ունի, որոնք անգամ վատագույն սցենարի պայմաններում և զարգացած երկրների փորձը հաշվի առնելով, օպերատիվ և համակարգված միջամտության հնարավորություն կտան Հայաստանի ֆինանսական դաշտում որևէ ռիսկի առաջացումը թույլ չտալու համար։ Այս առումով կարելի է հանգիստ լինել, որ երկրի ֆինանսական համակարգը չափազանց դրական և կայուն ցուցանիշներ է ցուցաբերում»,- ասաց նա հոկտեմբերի 9-15-ը հայ պատվիրակության՝ Վաշինգտոն կատարած այցի արդյունքների մասին մամուլի ասուլիսի ժամանակ։

Սարգսյանը տեղեկացրեց, որ Հայաստանի ֆինանսական համակարգը ոչ միայն բավականաչափ իրացվելի է, այլև ավելցուկային իրացվելիություն ունի։

«Իրացվելիության նորմատիվները չափազանց բարձր մակարդակի վրա են և համապատասխան վերլուծություն կատարելու դեպքում մասնագետները կարող են համոզվել, որ Հայաստանի բանկային համակարգի հուսալիության մակարդակը մի քանի անգամ բարձր է ԱՊՀ երկրների նմանատիպ ցուցանիշից և զարգացած երկրների բանկային համակարգերի ցուցանիշներից»,- պարզաբանեց նա։

Բացի այդ, վարչապետի խոսքերով, հայկական բանկային համակարգի կապիտալի նույնականության ցուցանիշը շատ բարձր մակարդակի վրա է։

«Դա վկայում է այն մասին, որ Հայաստանի ֆինանսական հատվածի հուսալիության աստիճանը շատ բարձր է և անհանգստության առիթ չի տալիս»,- ասաց նա։

Անդրադառնալով ֆինանսական համակարգի մնացած ցուցանիշներին, այդ թվում ավանդներին, վարկային ներդրումներին և դրանց բաժնին՝ Սարգսյանը նշեց, որ 2008 թ.-ին այդ ցուցանիշներով երկրում կայուն աճի միտում է գրանցվել։

«Աճում են ոչ միայն վարկային ներդրումների ծավալները, այլև ռեսուրսային բազան»,- պարզաբանեց նա։

Հայկական կառավարության ղեկավարը նաև ընդգծեց ԶԼՄ-ներում թյուր տեղեկատվության տարածումից զերծ մնալու անհրաժեշտությունը։ ԶԼՄ-ները աղմուկ բարձրացնելու, բացասական սպասումներ առաջ բերելու և ֆինանսական ինստիտուտների նկատմամբ վստահությունն իջեցնելու նպատակ են հետապնդում։

«Այս տեսակետից մեր ֆինանսական թիմը պատրաստ է պատասխանել ԶԼՄ-ների բոլոր հարցերին և օպերատիվ տեղեկատվություն տրամադրել ընթացիկ իրավիճակի մասին»,- ավելացրեց Սարգսյանը։

Ներկայում Հայաստանում գործում է 22 կոմերցիոն բանկ։ --0--

 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:00
22 Օգոստոսի 2017
ՀՀ բնապահպանության նախարարը խոսել է իր հրաժարականի հավանականության մասին
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը խոսել  է իր հրաժարականի հավանականության մասին Խոսրովի արգելոցում գրանցված հրդեհի համատեքստում։
11:27
21 Օգոստոսի 2017
ՀՀ ԱԳՆ–ն մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտուն միանալու Թուրքիայի մտադրությունը
ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը ԱԳՆ–ի Twitter–յան էջում մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտի մուտք գործելու Թուրքիայի ցանկությունը։
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։