478.51
-0.06
560.91
-1.27
8.03
+0.05
+19
Եղանակը Երևանում
Հայ
Հոկտեմբերի 18-ին Երևանում տեղի կունենա Գարի Քյոսայանի ջազ-քառյակի և ամերիկյան երգչուհի Ինդեայի համերգը
16:36
16 Հոկտեմբերի 2008

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հոկտեմբերի 18-ին Հայաստանի «Արամ Խաչատրյան» մեծ համերգասրահում տեղի կունենա հանրաճանաչ Գարի Քյոսայանի ջազ-քառյակի (Gary Kesayan Jazz Quartet) և ամերիկյան երգչուհի Ինդեայի (Indeya) համերգը։

«Հայկական ջազի 70-ամյակին նվիրված համերգին հիմնականում կհնչեն ջազային ստանդարտներ, ինչպես նաև իմ ստեղծագործություններից մի քանիսը»,- հինգշաբթի լրագրողներին հայտնեց կոմպոզիտոր և դաշնակահար Քյոսայանը «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում։

Նա պատմեց, որ ջազ-քառյակը ստեղծվել է 1998 թվականին։ «Իհարկե, կոլեկտիվում փոփոխություններ տեղի են ունենում, սակայն արդեն 18 տարվա ընթացքում ես աշխատում եմ սաքսոֆոնահար Գարներ Թոմասի հետ»,- ասաց Քյոսայանը։

Կոմպոզիտորի կարծիքով, նրա ջազ-քառյակն առանձնանում է ամերիկյան այլ կոլեկտիվներից ազգային կոլորիտով։ «Երաժիշտները նվագում են իմ մեղեդիները, որոնցում արտահայտվում է ազգային հոգին, մտածելակերպը, տարբեր երանգներ»,- ասաց Քյոսայանը՝ հավելելով, որ շարունակում է պահպանել հարաբերությունները հայ ջազմենների հետ։

Կոմպոզիտորը ներկայացրեց նաև ԱՄՆ-ում ապրելու ընթացքում իր երաժշտական գործունեության հիմնական ուղղությունները։ «Մենք ԱՄՆ-ում և Կանադայում ակտիվ գործունեություն ենք ծավալել, սակայն շատ ենք ելույթ ունենում նաև Հայաստանում»,- ասաց նա։

Իր հերթին Ինդեան ավելացրեց, որ նրան շատ հաճելի է աշխատել այնպիսի կոմպոզիտորի հետ, ինչպիսին Քյոսայանն է։ «Նա հրաշալի ու հիանալի կոմպոզիտոր է, իսկ համատեղ աշխատանքից ես միայն հաճույք եմ ստանում։ Նրա երաժշտությունը շատ հոգևոր է, այն հույս է ներշնչում»,- ասաց նա։

ՎՏԲ-Հայաստան Բանկի մամուլի ծառայության ղեկավար Ալեքսանդր Ավետիսյանը հաղորդեց, որ վերջին երեք տարիներին Քյոսայանն ապրում է Հայաստանում, Երևանում տուն է կառուցում, որտեղ ձայնագրման ստուդիա կբացվի։ Ըստ Ավետիսյանի, հետագայում մաեստրոն մտադիր է երիտասարդ սերնդի հետ համագործակցության մի շարք ծրագրեր իրականացնել, ինչպես նաև վարպետության դասեր անցկացնել։

«Գարի Քեոսայանի ջազ-քառյակի» և երգչուհի Ինդեայի համերգի գլխավոր հովանավորներն են «ԱրմենՏել» (Beeline բրենդ) հեռահաղորդակցման ընկերությունը և ՎՏԲ-Հայաստան Բանկը։

Կոմիտասի անվան Երևանի պետական կոնսերվատորիայի շրջանավարտ, կոմպոզիտոր և ստեղնահար Գարի Քյոսայանը Հայասատնում առաջիններից մեկը սկսեց ջազ նվագել։ 1980 թվականին Երիտասարդական պալատում նա հիմնեց Հայաստանի առաջին ջազ-ակումբը։

90-ականների դժվար շրջանում նա մեկնեց ԱՄՆ։ Նահանգներում նա հանրաճանաչ դարձավ Փասադենայի ջազ-ակումբներից մեկում ունեցած ելույթների շնորհիվ։ Արդեն 10 տարի շարունակ Գարի Քյոսյանը հյուրախաղերով պարբերաբար գալիս է Հայաստան։

1998 թվականին Ամերիկայում թողարկվում է նրա առաջին «For You» ալբոմը, որն «Armenian Music Association»-ի կողմից լավագույն ջազային ալբոմ ճանաչվեց։ Նույն տարի Գարի Քյոսայանն  ԱՄՆ-ում ճանաչվեց  տարվա լավագույն ջազմեն։ 2000թ. նա սաունդթրեք գրեց հայ հայտնի ռեժիսոր Վիգեն Չալդրանյանի «Լռության սիմֆոնիա» ֆիլմի համար։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: