478.23
-0.15
574.4
+0.97
8.26
+0.03
+21
Եղանակը Երևանում
Հայ
Հոկտեմբերի 19-ին Երևանում կամփոփվեն հեքիաթասացների առաջին փառատոնի արդյունքները
14:52
16 Հոկտեմբերի 2008

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հոկտեմբերի 19-ին Երևանում կամփոփվեն հեքիաթասացների առաջին փառատոնի շրջանակներում կայացած բանահավաքների «Երկնքից երեք խնձոր ընկավ» մրցույթի արդյունքները, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյան-Խաչատուրյանը։

«Մրցույթն ուղղված է Թումանյանի ավանդույթների վերականգնմանը, ով անձամբ ճանապարհորդում էր գյուղերով ու գրի առնում հեքիաթներն ու ժողովրդական էպոսը»,- ասաց Թուխիկյան-Խաչատուրյանը։

Ըստ նրա, հաղթողներին կշնորհվեն հատուկ պատրաստված մեդալներ։ «Մեդալի մի կողմում պատկերված է երեք խնձոր, իսկ հակառակ կողմում՝ Թումանյանի կիսանդրին»,- ավելացրեց նա։

Նախատեսված են նաև դրամական մրցանակներ.  առաջին տեղի համար տրվող մրցանակը կկոչվի 1 քսակ ոսկի (200 հազար դրամ, մոտ 660 ԱՄՆ դոլար), երկրորդ տեղինը՝ 1 քսակ արծաթ (150 հազար դրամ՝ 495 ԱՄՆ դոլար) և երրորդ տեղինը՝ 1 քսակ մարգարիտ (100 հազար դրամ՝ 330 դոլար)։

Մրցանակների հանձնմանը զուգընթաց, հոկտեմբերի 19-ին կանցկացվի նաև փառատոնի գալա-համերգը Հայաստանի մարզերի ներկայացուցիչների մասնակցությամբ։

«Փառատոնի գլխավոր գրավչությունն այն է, որ հեքիաթները ներկայացված են բառբառներով, որոնք հայ ազգային կոլորիտի անբաժան մասնիկն են»,- նշեց թանգարանի տնօրենը։

Մրցույթի ժյուրիի կազմում են ազգագրագետներ, գիտության և մշակույթի ներկայացուցիչներ, գրականագետներ, բանասերներ, ռեժիսորներ, դերասաններ, թանգարանի աշխատակիցներ, ինչպես նաև երեխաներ։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին:
16:46
14 Սեպտեմբերի 2017
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մոտ ապագայում կայցելի Երևան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ: