480.45
+0.06
537.05
+0.45
8.13
+0.06
+23
Եղանակը Երևանում
Հայ
Մարդու իրավունքներին նվիրված միջազգային սեմինար է բացվել Երևանում
12:17
16 Հոկտեմբերի 2008

Մի շարք երկրների ուսանողների համար «Մարդու իրավունքների պաշտպանություն» թեմայով միջազգային սեմինար է հինգշաբթի բացվել Երևանում։

«Իրավապաշտպան թեմատիկան առանցքային է ժողովրդավարացման  գործընթացում։ Անհնար է պատկերացնել ժողովրդավարացումն առանց մարդու իրավունքների գիտակցման», - քառօրյա սեմինարի բացման ժամանակ ասել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսը։

Սեմինարին մասնակցում է 26 ուսանող՝ 14 երկրներից, այդ թվում նաև Հայաստանից, Ռուսաստանից, Վրաստանից, Թուրքիայից, Ֆինլանդիայից։

«Եթե երիտասարդ սերունդը ներծծի ամեն առաջատարն և արժեքավորը, ապա դա կդառնա հաջող ապագայի գրավականը», - ավելացրեց դեսպանը։

Բացի այդ Կապինոսն ավելացրեց, որ մարդու իրավունքների մասին իրազեկումը և կրթումը մարդու իրավունքների պաշտպանության խթանման արդյունավետ գործիք է։

ՀՀ ԱԳ փոխնախարար Գեղամ Ղարիբջանյանն իր հերթին ողջունեց միջոցառման մասնակիցներին՝ նրանց մաղթելով արդյունավետ աշխատանք։

Նրա խոսքերով, չորս օրվա ընթացքում սեմինարի մասնակիցներին հնարավորություն է ընձեռված ծանոթանալ մարդու իրավունքների պաշտպանության կառույցի նորմերին, փորձ փոխանակել և այդ թեման քննարկել իրենց երկրի օրինակի վրա։

«Մարդու իրավունքներն արձանագրված են տարբեր միջազգային փաստաթղթերում, սակայն պարզ իրավական մեխանիզմներում հնարավոր չէ ապահովել նույն իրավունքների լիարժեք պաշտպանությունը»,-կարծում է նա։

Ղարիբջանյանը նաև ավելացրեց, որ իրավունքների պաշտպանության ապահովման համար անհրաժեշտ է խորացնել հասարակության համագործակցությունը իշխանությունների հետ։

«Մարդու իրավունքների պաշտպանությունն այն չափանիշն է, որի հիման վրա որոշվում է այս կամ այն երկրի ժողովրդավարության մակարդակը», - ասաց փոխարտգործնախարարը։

Նրա խոսքերով, միջազգային փորձը ցույց է տալիս, որ մարդու իրավունքների պաշտպանության զարգացած համակարգ ունեցող երկրները տնտեսական արագ աճ են գրանցում։

Սեմինարի կազմակերպիչն է ԵԱՀԿ երևանյան գրասենյակը՝ Հայաստանի կամավորական ծառայության և Հայաստանում Իտալիայի դեսպանության ֆինանսական օժանդակությամբ։-0-  

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն: