478.73
-0.03
561.07
+4.18
8.06
+0.07
+25
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի օմբուդսմենը կոչ է անում ոստիկանությանը գործել օրենքի շրջանակներում
19:52
15 Հոկտեմբերի 2008

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը կոչ է անում ոստիկանությանը գործել Սահմանադրությանն ու օրենքին համաձայն և չնսեմացնել քաղաքացիների սահմանադրական իրավունքները։

Ինչպես չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին օմբուդսմենի՝ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հոկտեմբերի 13-ին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ստացված ահազանգի հիման վրա Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբի անդամները գտնվել են Երևանի Թումանյան-Մաշտոց փողոցների խաչմերուկում, որտեղ արտոնված հանրահավաքի իրազեկման համար կազմակերպված երթը խոչընդոտվում էր ոստիկանության աշխատակիցների կողմից:                                                                                                                                                                                                                                                                    

Հաղորդագրությունում ասվում է, որ նշված խաչմերուկում հավաքված է եղել մոտ 50 մարդ, ովքեր ցանկանում էին երթ անցկացնել` հաշվի առնելով այն, որ դրա համար նախապես թույլտվություն չի նախատեսվում:

«Սակայն ոստիկանները համառորեն չէին թույլատրում երթ անցկացնել, ավելին, երթի կազմակերպիչները տեղեկացրեցին, որ քաղաքացիական համազգեստով ոստիկանության աշխատակիցներն իրենց ձեռքից նախ խլել են բարձրախոսը, իսկ այնուհետև հրել են ժողովրդին` տարածքից հեռացնելու նպատակով: Որոշ ժամանակ անց ոստիկանության աշխատակիցները թույլատրել են երթն անցկացնել, սակայն այնուհետև հրահանգել են երթն անցկացնել առանց բարձրախոսի, ինչը չի բխում ՀՀ գործող օրենսդրության պահանջներից»,- ասվում է հաղորդագրությունում։

«Նշված տեղեկությունները ամբողջապես արձանագրվել են Պաշտպանի ներկայացուցիչների կողմից, այսինքն դրանք իրականությանը չհամապատասխանելու կասկածներ չկան, ուստի, հորդորում ենք ՀՀ ոստիկանությանը գործել ՀՀ Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան և չսահմանափակել ՀՀ քաղաքացիների սահմանադրական իրավունքները»,- նշվում է օմբուդսմենի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։