487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+4
Եղանակը Երևանում
Հայ
«Եկեղեցի և կրթություն» թեմայով քննարկումներ են անցկացվել Սբ. Էջմիածնի առաջնորդարանում
19:08
15 Հոկտեմբերի 2008

Չորեքշաբթի Սբ. Էջմիածնի առաջնորդարանում «Եկեղեցի և կրթություն» թեմայով քննարկումներ են անցկացվել։

Միջոցառումը, որին մասնակցել են եկեղեցականներ, պետական մարմինների, կրթական և հասարակական հաստատությունների ներկայացուցիչներ, կազմակերպված էր Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի Հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամի կողմից:

Քննարկումների ընթացքում «Քրիստոնեական դաստիարակության հիմնախնդիրները կրթական համակարգում» թեմայով զեկույցով հանդես եկավ Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ. Վարդան աբեղա Նավասարդյանը:

Նա ներկայացրեց ՔԴԿ ներկայիս գործունեությունը՝ նշելով նախադպրոցական և դպրոցական համակարգերում քրիստոնեական արժեքների տարածման անհրաժեշտությունը, ինչպես նաև շեշտեց հանրակրթական դպրոցներում «Հայ Եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդման հետ կապված ձեռքբերումները և առկա խնդիրները:

Ընդ որում, հայր Վարդանը նշեց, որ այս հարցում շատ կարևոր է եկեղեցի-կրթական համակարգ փոխահամագործակցությունը, որում մեծ դերակատարություն ունեն եկեղեցականները, դպրոցի տնօրենները և ամենակարևորը` «Հայ Եկեղեցու պատմություն» առարկան դասավանդող ուսուցիչները, որոնց ուսերին մեծ պատասխանատվություն է դրված:

Քննարկման ընթացքում ներկաների ուշադրությանը հանձնվեց երիտասարդ իրավաբաններ Վահե Ենգիբարյանի և Արթուր Չախոյանի հեղինակած «Դավանանքի իրավունք» գիրքը, որը մատչելի կերպով անդրադառնում է եկեղեցի-պետություն հարաբերություններին, ընդունված սահմանադրական նորմերին, ՀՀ և միջազգային համապատասխան օրենսդրական ակտերին, էկումենիկ միջազգային կազմակերպություններին, Հայ Առաքելական Եկեղեցու մասնակցությանը էկումենիկ շարժմանն ու այլ հետաքրքրական խնդիրներին:

Ներկաներն ուրախությամբ արձանագրեցին, որ գիրքն իրապես օգտակար կարող է լինել հատկապես երիտասարդների համար` հարստացնելով նրանց կրոնական և իրավական գիտելիքները: --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։