478.2
-0.31
559.83
-1.08
8.05
+0.02
+31
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ խորհրդարանի խոսնակը հայկական մամուլը կայացած կառույց է համարում
18:11
15 Հոկտեմբերի 2008

Մամուլը հայկական երրորդ հանրապետությունում արդեն կայացած կառույց է, կարծում է երկրի Ազգային ժողովի խոսնակ Հովիկ Աբրահամյանը, ով հայ լրագրողներին շնորհավորել է հայկական մամուլի օրվա կապակցությամբ։ 

«2004 թվականից հոկտեմբերի 16-ը սկսեց նշվել իբրև մամուլի աշխատողների օր, որը հետագայում վերանվանվեց հայ մամուլի օր: 2008-ին այս օրը նշելիս` մենք կարող ենք արձանագրել, որ Հայաստանի երրորդ Հանրապետության մամուլն այլևս կայացած կառույց է»,- չորեքշաբթի խորհրդարանի հասարակայության հետ կապերի վարչությունում մեջբերեցին Աբրահամյանի խոսքերը շնորհավորական ուղերձից:

Ինչպես ասվում է խոսնակի ուղերձում, հայկական մամուլը համարժեք արձագանքում է Հայաստանի ու հայերի կյանքի բոլոր կարևոր ու կենսական խնդիրներին, ձևավորելով հասարակական կարծիք ու ապահովելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ բանաձևված` մարդկանց տեղեկատվություն ստանալու իրավունքը։

«Հայ մամուլի օրը մենք կարող ենք փաստել նաև, որ Հայաստանում կայացած է տեղեկատվական դաշտը` ասպարեզում են բանիմաց ու իրենց գործին քաջատեղյակ լրագրողներ, որոնց ամենօրյա աշխատանքի շնորհիվ մենք ոչ միայն տեղեկատվություն ենք ստանում երկրում ու երկրից դուրս կատարվող իրադարձությունների մասին, այլև վերլուծությունների ու լրագրողական հետաքննությունների ականատեսն ենք դառնում, որոնց նպատակը մեր բոլորի կյանքը առավել կատարյալ տեսնելն է»,- նշել է խոսնակը։

Շնորհավորելով հանրապետության բոլոր լրագրողներին իրենց մասնագիտական տոնի առիթով` խորհրդարանի խոսանկը նրանց ստեղծագործական հաջողություններ է մաղթել՝ հույս հայտնելով, որ իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնելիս լինեն օբյեկտիվ, բարեխիղճ և ազնիվ:--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: