478.42
-0.15
561.67
-0.12
8.1
+0.05
+23
Եղանակը Երևանում
Հայ
Հայ ռեժիսորի ֆիլմն արգելել են ցուցադրել Վենետիկի ճարտարապետական բիենալեի ժամանակ
16:49
15 Հոկտեմբերի 2008

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ քաղաքաշինության նախարարությունն արգելել է ռեժիսոր Տիգրան Խզմալյանի և ճարտարապետ Աշոտ Արշակյանի «Օպերա» ֆիլմի ցուցադրությունը Վենետիկի ճարտարապետական բիենալեի ժամանակ։

«Ես հայեցակարգի մշակման հատուկ պատվեր եմ ստացել, որը պետք է Հայաստանը ներկայացներ բիենալեի ժամանակ։ Այդ հայեցակարգի մի մասն էր կազմում Խզմալյանի հետ արված մեր ֆիլմը»,- չորեքշաբթի լրագրողներին ասաց Արշակյանը։  

Նրա խոսքերով, մինչև բիենալեի բացումը ֆիլմի հեղինակներն իմացան, որ քաղաքաշինության նախարարությունն արգելել է այդ աշխատանքի ցուցադրությունը։

«Որոշակի պատասխան մենք այդպես էլ չենք ստացել, բայց համատեքստում հնչել է, որ ֆիլմը քաղաքականացված է»,- պարզաբանեց ճարտարապետը։

10 րոպե տևողությամբ վավերագրական ֆիլմում, որն ուղեկցվում է եռալեզու տեքստով՝ հայերեն, անգլերեն և իտալերեն, զուգահեռ է անցկացվում Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի և աստվածաշնչյան Բաբելոնյան աշտարակի միջև։

Ֆիլմում ներկայացվում է Օպերայի շենքի շինարարության պատմությունը՝ սկսած 1930 թվականից։ Օպերայի շենքը ֆիլմում ներկայացված է ոչ միայն որպես մշակութային, այլև որպես հոգևոր օջախ, որի պատերից ներս հնչել է լեգենդար Արամ Խաչատրյանի երաժշտությունը։ Տարիներ շարունակ Օպերայի շենքը տարբեր իրադարձությունների վկան ու դրանց անմիջական անցկացման վայր է եղել։  

Այսպիսով, Օպերայի շենքին հարակից Ազատության հրապարկում 1963 թ.-ին առաջին անգամ երթ են անցկացրել շախմատի օլիմպիադայի հաղթողները։ Օպերան նաև քաղաքական բնույթի միջոցառումներ և հուղարկավորության թափորներ է տեսել։ Առաջին հանրահավաքները ևս այդ հրապարկում են անցել։ Ֆիլմում օգտագործված են երկրի վերջին քաղաքական իրադարձությունների կադրեր, մասնավորապես նախագահական ընտրությունների արդյունքներից դժգոհ ընդդիմության հանրահավաքները։ Բացի այդ, դրվագներ են օգտագործվել նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունից։ 

Իր հերթին ֆիլմի սցենարի հեղինակ, ռեժիսոր Տիգրան Խզմալյանն ավելացրեց, որ աշխարհում շատ քիչ են նման շենքերը, որոնց շուրջ այդքան բազմազան իրադարձություններ են կատարվել։ «Օպերայի շենքը յուրօրինակ թատերաբեմ է դարձել, որի վրա ժամանակ առ ժամանակ փոխվում են թագավորներն ու խեղկատակները»,- ասաց նա։  

Խզմալյանը նշեց, որ չնայած այն բանին, որ հայ ճարտարապետության քարոզչության մասին այս ֆիլմն այդպես էլ չներկայացվեց եվրոպական լայն հասարակությանը, այն այնուամենայնիվ ոչ պաշտոնական մակարդակով ցուցադրվել է Վենետիկի բիենալեի ընթացքում և արժանացել օտարերկրյա մասնագետների բարձր գնահատականին։  

Խոսելով իր հաջորդ քայլերի մասին՝ ռեժիսորը նշեց, որ մտադիր չէ դատարան դիմել իր իրավունքները պաշտպանելու համար։

«Մենաշնորհությունը շրջապատում է մեզ անգամ մշակույթի ոլորտում, մեր քաղաքացիական իրավունքները նսեմացված են, և ոչ մի դատարանում մեզ չեն վերադարձնի մեր ազատությունը»,- եզրափակեց Խզմալյանը։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:27
21 Օգոստոսի 2017
ՀՀ ԱԳՆ–ն մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտուն միանալու Թուրքիայի մտադրությունը
ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը ԱԳՆ–ի Twitter–յան էջում մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտի մուտք գործելու Թուրքիայի ցանկությունը։
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։