483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
+2
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի աղքատ բնակչության թիվը վերջին երեք տարվա ընթացքում նվազել է մեկ երրորդով
15:48
15 Հոկտեմբերի 2008

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի աղքատ բնակչության թիվը վերջին երեք տարվա ընթացքում կրճատվել է մեկ երրորդով՝ 2004թ.-ի 34,6 տոկոսից 2007 թվականին հասնելով 25 տոկոսի, ասվում է «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը» զեկույցում։

«2004-2007թթ. ընթացքում Հայաստանի 300 հազար քաղաքացիների հաջողվել է հաղթահարել աղքատության շեմը, ինչի արդյունքում աղքատ բնակչության մասնաբաժինը կրճատվել է 27,9 տոկոսով»,- հայտնեց ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տնային տնտեսությունների բաժնի պետ Դիանա Մարտիրոսովան չորեքշաբթի «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը» զեկույցի շնորհանդեսին։

Մարտիրոսովայի խոսքերով, Հայաստանում աղքատության կրճատման հիմնական գործոններից է կայուն և շարունակական տնտեսական աճը, աշխատանքի շուկայի կայունությունը, թոշակների և այլ սոցիալական վճարումների աճը, ինչպես նաև հանրապետություն արտերկրից եկող մասնավոր փոխանցումների ծավալի մեծացումը։

2002թ.-ից սկսած Հայաստանում նկատվում է երկնիշ տնտեսական աճ։ 2007թ.-ին այդ ցուցանիշը կազմել է 13,7 տոկոս, իսկ 2008թ.-ին այն նախատեսված է 10 տոկոսի մակարդակով։

«Չնայած, որ աղքատությունը շարունակում է խնդիր մնալ Հայաստանում, քանի որ բնակչության 25 տոկոսը կամ ավելի քան 800 հազար մարդ դեռ գտնվում են աղքատության շեմից այն կողմ, իսկ նրանցից 123 հազարը (3,8 տոկոս) բնակչության ծայրահեղ աղքատ խավն են կազմում»,- ասաց Մարտիրոսովան։

Միաժամանակ բաժնի պետն ավելացրեց, որ աղքատությունն առավել նկատելի է քաղաքային և գյուղական շրջաններում, քան Երևանում։

«Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը» զեկույցի հիմքում ընկած է Հայաստանում 2007թ. հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում 7872 տնային տնտեսության շրջանում 45 քաղաքային և 289 գյուղական բնակավայրերում կատարված հետազոտությունների տվյալները։ Հետազոտությունն իրականացվում էր «Հազարամյակի մարտահրավերներ - Հայաստան» հիմնադրամի համաֆինանսավորմամբ Համաշխարհային բանկի մեթոդաբանությամբ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:43
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման հնարավորությունը չի բացառվում. Նալբանդյան
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը չի բացառվում:
16:43
09 Դեկտեմբերի 2016
Նախագահ Սարգսյանը կգլխավորի ՀՀԿ նախընտրական ցուցակը
ՀՀ նախագահ, Հայաստանի իշխող կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
16:32
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի առաջին նախագահը կգլխավորի ՀԱԿ–ի ցուցակը 2017թ.–ի ընտրություններում. խմբակցության ղեկավար
Հայ ազգային կոնգրես կուսակցության նախագահ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
12:39
09 Դեկտեմբերի 2016
ՀՀԿ-ում բոլորը «փշերի» վրա են
Այսօր մամուլն արդեն գրում է, թե ովքեր են լինելու ՀՀԿ ցուցակում, և ովքեր են դուրս մնալու:
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը: