480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+19
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը ներկայացնող Մոնիկա Մանուչարովան Մանկական Եվրատեսիլ-2008-ին ելույթ կունենա երկրորդ համարի տակ
13:50
15 Հոկտեմբերի 2008

Տասներեքամյա հայ երգչուհի Մոնիկա Մանուչարովան ելույթ կունենա երկրորդ համարի տակ Կիպրոսում անցկացվելիք «Մանկական Եվրատեսիլ-2008» երգի միջազգային վեցերորդ մրցույթին։

Նախօրեին տեղի ունեցած վիճակահանության արդյունքներով մրցույթը կբացվի ռումինական դուետի՝ Մադալինայի և Անդրադեի ելույթով, իսկ վերջին՝ 16-րդ համարի տակ հանդես կգա Բոբի Անդոնովը Մակեդոնիայից։

«Մանկական Եվրատեսիլ-2008» վեցերորդ միջազգային երգի մրցույթին Մոնիկա Մանուչարովան կներկայացնի «Իմ երգի հնչյունը» երգը: Երգչուհին ինքն է գրել երգի երաժշտությունը, իսկ խոսքերի հեղինակն է նրա ընկերուհի Մերի Մնջոյանը։

Մոնիկայի հետ Կիպրոսում Մանկական Եվրատեսիլը կնվաճեն նրա երկու ընկերուհիները՝ բեք-վոկալիստներ Մերի Մնջոյանը և Սերինե Խոդիկյանը:

Պարային շոուի բեմադրությամբ կզբաղվի պարուսույց Արտեմ Գևորգյանը, իսկ կգործիքավորի կոմպոզիտոր Արա Թորոսյանը։

Գյումրիից Ռոբերտ Մխեյանի Էստրադային համույթի սան Մոնիկա Մանուչարովայի թեկնածությունը որոշվել է հուլիսի 11-ի եզրափակիչ համերգի ընթացքում ժյուրիի կայացրած որոշումով և հեռուստադիտողների շրջանում անցկացված SMS-քվեարկության արդյունքներով։ Եզրափակչին մասնակցում էր 10 երգ՝ առաջին ընտրական փուլ անցած 36-ից։

«Մանկական Եվրատեսիլ-2008»-ը կանցկացվի նոյեմբերի 22-ին Կիպրոսում, որին կմասնակցի մինչև 18 տարեկան 16 երկրի ներկայացուցիչ։

Առաջին անգամ Հայաստանը մասնակցեց Eurovision Junior մրցույթին 2007 թվականին։ Նիդեռլանդներում «Արևիկը» խումբը զբաղեցրեց երկրորդ տեղը՝ կատարելով «Երազանք» երգը։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն: