480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+1
Եղանակը Երևանում
Հայ
«Արմավիա» ավիաընկերությունն իր 500-հազարերորդ ուղևորին արժեքավոր նվերներ է հանձնել
20:10
14 Հոկտեմբերի 2008

Հայկական «Արմավիա» ավիաընկերությունն արժեքավոր նվերներ է հանձնել  իր  500-հազարերորդ ուղևորին, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց ընկերության մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան։

500 հազարերորդ ուղևորուհին Հալեպ մեկնող սիրիահայ Սրբուհի Փալանջյանն էր։

Ավետիսովան հայտնեց, որ ուղևորուհին «Արմավիա» ընկերության կողմից նվեր ստացավ «Տոշիբա» ապրանքանիշի պլազմային հեռուստացույց։

Բացի այդ, ակցիային մասնակցող «VivaCell» հեռահաղորդակցային ընկերությունը նրան «Նոկիա» ապրանքանիշի վերջին մոդելի բջջային հեռախոս և «արծաթե» հեռախոսահամար հանձնեց։ Հինգհարյուրհազարերորդ ուղևորուհու էկոնոմ-կարգի տոմսը փոխարինվեց բիզնես-կարգի տոմսով։

Ինքը Փալանջյանը, ով Հայաստան է այցելում տարին չորս անգամ, հաճելիորեն զարմացած էր, նշելով, որ իրեն օդանավակայանում նվերներ առաջին անգամ են հանձնում։

Ուղևորուհին նշեց, որ այսուհետ նա միշտ կթռչի «Արմավիայի» ինքնաթիռներով՝ նշելով, որ իրեն դուր է գալիս ընկերության աշխատակիցների՝ ուղևորների հանդեպ ցուցաբերած վերաբերմունքը։

«Ես մշտապես օգտվել եմ «Արմավիայի» ինքնաթիռներից և չեմ կասկածում, որ իմ ընտրությունը ճիշտ է եղել»,- նշեց Փալանջյանը։

 «Արմավիա» ընկերության մամուլի քարտուղարի խոսքերով, միլիոներորդ ուղևորին շքեղ ավտոմեքենա կհանձնվի։  

«Արմավիա» ավիաընկերությունը հայկական ավիացիոն շուկայի առաջատարն է։ Ընկերությունը հիմնադրվել է 1996 թ.-ին, հիմնադիրներն են «Ավիաֆին» ԲԲԸ-ն և «Միկա Արմենիա Թրեյդինգ» ԲԲԸ-ն։ 2005 թ.-ի հունիսից ավիաընկերության բաժնետոմսերի 100 տոկոսանոց սեփականատերն է MIKA Armenia Trading ընկերության նախագահ Միխայիլ Բաղդասարովը։ 

Այսօր ավիաընկերությունը իր հաճախորդներին առաջարկում է Հայաստանում խոշորագույն չվերթերի ցանցը դեպի Ռուսաստանի և ԱՊՀ երկրների, ինչպես նաև Մերձավոր Արևելքի և Եվրոպայի քաղաքներ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
14:24
28 Նոյեմբերի 2016
Հայաստանի բնակչությունը կզգա նախագահի և վարչապետի համագործակցության արդյունքը
Հայաստանի բնակչությունը որոշ ժամանակ հետո կզգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի համագործակցության արդյունքը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
19:37
26 Նոյեմբերի 2016
Հայաստանի քաղաքական ուժերը կհամախմբվեն խորհրդարանական ընտրությունների նախաշեմին. պատգամավոր
Հայաստանի քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կհամախմբվեն:
15:18
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ–ում կլինի առաջին փոխնախագահի պաշտոն և Ավագանու խորհուրդ
Առաջին փոխնախագահի պաշտոն կգործարկվի ՀՀԿ–ում, շաբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը։