486.67
+0.35
520.49
+1.39
8.22
+0.01
-3
Եղանակը Երևանում
Հայ
HighFest թատերական փառատոնը նպաստում է Երևանի մշակութային կյանքի զարգացմանը
18:43
14 Հոկտեմբերի 2008

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/.  HighFest միջազգային թատերական փառատոնը նպաստում է Երևանի մշակութային կյանքի զարգացմանը, ամփոփելով փառատոնի արդյունքները՝ հայտնեց փառատոնի ղեկավար Արթուր Ղուկասյանը։

Վեցերորդ փառատոնի շրջանակներում ինն օրվա ընթացքում թատերական 15 բեմերում ցուցադրվեց շուրջ 100 ներկայացում։

«Իմ կարծիքով, այս տարի մեզ հաջողվեց զարմացնել թատերարվեստի երկրպագուներին։ Փառատոնի շրջանակներում ցուցադրվեցին տարբեր ժանրերի փայլուն ներկայացումներ»,- երեքշաբթի մամուլի ասուլիսին ասաց Ղուկասյանը։

Ըստ նրա, հաջորդ տարվա համար արդեն ընտրված է 17 թատերախումբ տարբեր երկրներից։ «Հաջորդ տարի հատուկ ուշադրություն կդարձվի կանադական թատերախմբերին, այնտեղ շատ զարգացած է ինչպես թատրոնը, այնպես էլ պարարվեստը»,- հավելեց փառատոնի ղեկավարը։

Երևան և Գյումրի քաղաքներում հոկտեմբերի 4-12-ը անցկացված HighFest վեցերորդ միջազգային թատերական փառատոնին մասնակցեցին 30 երկրների (Հայաստան, Ռուսաստան, ԱՄՆ, Կանադա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Իտալիա, Իսպանիա, Էստոնիա, Ղազախստան և այլն) դերասաններ ու պարողներ։

Երևանյան հանդիսատեսը ոգևորությամբ ընդունեց բիշքեկյան «Տեղ Դ» թատրոն-ստուդիայի «Մարշրուտկաստան, կամ էլ ես՝ պարզապես ուղևոր» ներկայացում-իմպրովիզացիան։ Ներկայացման գործողությունները ծավալվում էին ավտոբուսի ներսում, որն ամբողջ ներկայացման ընթացքում շարժվում էր Երևանի կենտրոնական փողոցներով։

Փառատոնի գլխավոր իրադարձությունը դարձավ բրիտանացի դրամատուրգ Մարկ Ռավենհիլի ժամանումը Երևան, ով մի քանի օրվա ընթացքում կարողացավ իրականացնել իր «Կորած դրախտը» պիեսի ռուսալեզու տարբերակը, որտեղ ընդգրկված էին չորս հայ դերասաններ։

Մի քանի օր տևած իսկական թատերական տոնի ընթացքում, որով տարվել էր ամբողջ քաղաքը, ինքնատիպ ներկայացումներ ցուցադրվեցին ոչ միայն Երևանի թատրոնների շենքերում, այլև՝ մայրաքաղաքի փողոցներում։

Փողոցային ներկայացումներից հատուկ ուշադրության արժանացավ հայտնի գերմանական «Անտագոն» թատրոն-շոուն։ Իր ներկայացման համար թատերախումբն ավտոբուսով անցել էր հազարավոր կիլոմետրեր և իր հետ բերել հսկայական դեկորացիաներ։

Երկու օրվա ընթացքում մութն ընկնելուն պես Կիրովի այգում անցկացվում էր  յուրօրինակ ցուցադրություն «Time out» անվանումով, որի հիմքում ընկած էր ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանի «Ընդմիջում» ստեղծագործությունը։

Հատուկ պատրաստված բեմում էկզոտիկ կոստյումներ հագած թատրոնի դերասանները աճպարարություն էին անում, «թռչում» և շրջում էին ոտնափայտերով։

Փառատոնում առանձին ծրագրով տեղի ունեցավ «Սարոյան-100» փառատոնը, որի շրջանակներում թատրոնները՝ Հայաստանից, Կանադայից, ԱՄՆ-ից, Գերմանիայից, Ֆրանսիայից և Ռուսաստանից, ցուցադրեցին հռչակավոր գրողի ստեղծագործությունների հիման վրա բեմադրած ներկայացումներ։ Այս տարի ներկայացվեց, մասնավորապես, ռուսական և բրիտանական թատերական արվեստը։

Փառատոնի բացման պատասխանատվությունն այս տարի դրվեց ռուսական «ՉելոՎեկ» թատրոն-ստուդիայի վրա, որը ներկայացրեց «Միմոսի անամորֆոզներ» ներկայացումը։ Ուրախացրեց նաև Կազանցևի և Ռոսչինի Դրամատուրգիայի և ռեժիսուրայի Մոսկովյան կենտրոնը «Ես գնդացրորդ եմ» մոնոներկայացումը՝ Կիրիլ Պլետնևի գլխավոր դերակատարմամբ։

Փառատոնի շրջանակներում հատուկ ուշադրություն դարձվեց նաև ամենափոքր հանդիսատեսին, առանձին ծրագրով ներկայացվեցին մանկական և տիկնիկային ներկայացումներ։

Երեխաների համար ամենամեծ իրադարձությունը կանադացի Շոան Ռունիի ելույթն էր, ով հինգ օր շարունակ Շառլ Ազնավուրի հրապարակում վայրկյանների ընթացքում տարատեսակ ֆիգուրներ էր պատրաստում փուչիկներից։ Հրապարակում այդ փուչիկների համար երեխաների հերթ էր գոյանում։

Օտարերկրյա թատերախմբերին զուգահեռ կատարողական արվեստի բարձր մակարդակ ցույց տվեցին նաև տեղի թատերախմբերը՝ Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը, Երևանի պետական կամերային թատրոնը, Վահան Բադալյանի Լույսի թատրոնը։

Ինքնատիպ ներկայացումով հանդես եկավ Գեղագիտական կենտրոնին առընթեր Փոքր թատրոնը՝ Վահան Բադալյանի ղեկավարությամբ։ Երևանցի հանդիսատեսը հատուկ հետաքրքրություն ցուցաբերեց նրա «Յոթ զգացմունք» ներկայացմանը։

Նոյեմբերին ներկայացումը կցուցադրվի Իտալիայում, իսկ HighFest-ի պրեմիերայից հետո խումբը Ֆրանսիայի, Կանադայի և ԱՄՆ-ի հրավերներ է ստացել։

Հայկական թատերախմբերից ինքնատիպ պարային համարով առանձնացավ «Միհր» պլաստիկ պարի թատրոնը։

Առաջին HighFest միջազգային թատերական փառատոնն անցկացվել է 2003 թ.-ին և մեծ հաջողություն է ունեցել, ինչի շնորհիվ Հայաստանն ինտեգրվել է ASSITEJ(Մանկական և պատանեկան թատրոնների միջազգային ընկերակցություն) և IETM (Համաեվրոպական թատերական ցանց) միջազգային թատերական ցանցերում։

2006 թ.-ից HighFest-ը գլխավոր թատերական փառատոնն է նախկին ԽՍՀՄ տարածքում։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:
20:13
10 Հունվարի 2017
ԿԽՄԿ–ն պատրաստ է օգնել Հայաստանի կողմից ադրբեջանցի զինծառայողի մարմնի փոխանցման հարցում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ադրբեջանցի զինծառայողի մարմինը Բաքվին փոխանցելու հարցի շուրջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը։