486.7
-0.08
515.17
+0.05
8.4
-0.03
+8
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում վախճանվել է հայտնի պետական և հասարակական գործիչ Կարլեն Դալլաքյանը
18:11
14 Հոկտեմբերի 2008

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Երկարատև հիվանդությունից հետո վախճանվեց անվանի պետական-հասարակական գործիչ, գրականագետ, պատմաբան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կարլեն Դալլաքյանը, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ մշակույթի նախարարությունից:

Դալլաքյանի մահվան կապակցությամբ Հայաստանի կառավարության որոշումով ստեղծվել է պետական հանձնաժողով հուղարկավորությունը կազմակերպելու համար։

Քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա հոկտեմբերի 15-ին Գիտություննների ազգային ակադեմիայի շենքում, հուղարկավորությունը տեղի կունենա Երևանի քաղաքային պանթեոնում։

Կարլեն Լևոնի Դալլաքյանը ծնվել է 1929 թվականին, Ալավերդիում: 1951 թվականին ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը: 1963-70 թթ. եղել է ՀԽՍՀ մինիստրների խորհրդին առընթեր Հայ եկեղեցու գործերի խորհրդի նախագահը, 1971-75 թթ.՝ ՀԿԿ ԿԿ պրոպագանդայի և ագիտացիայի բաժնի վարիչը, 1976-85-ին ՀԿԿ ԿԿ քարտուղարն էր գաղափարախոսական աշխատանքների գծով և այդ պաշտոնում ղեկավարում էր հանրապետության մշակույթի, արվեստի, գիտության, կրթության, սոցիալական ապահովության, արտաքին կապերի և գրահրատարակչության ոլորտները:

1985-91 թթ. գլխավորել է Սփյուռքահայության հետ մշակութային կապերի կոմիտեն՝ միաժամանակ ղեկավարելով ՀՀ ԳԱԱ սփյուռքահայ համայնքների պատմության և մշակույթի բաժինը: 1971-90 թթ. անընդմեջ ընտրվել է ՀԽՍՀ Գերագույն Խորհրդի պատգամավոր: Ակտիվորեն մասնակցել է հանրապետության հասարակական կյանքին, ընտրվել ՙԹեքեյան՚ մշակութային միության կենտրոնական վարչության անդամ, արժանացել հանրապետության հեղինակավոր պարգևների:

Իր պաշտոնավարության բոլոր տասնամյակներին Կ. Դալլաքյանը դրսևորվել է որպես հմուտ և բանիմաց ղեկավար, անձնական հմայքի, լայն մտահորիզոնի, կազմակերպչական ձիրքերի և դժվարին իրավիճակներում ճշգրիտ կողմնորոշվելու ունակությունների շնորհիվ մշտապես վայելել բարձր հեղինակություն գործընկերների և հանրության լայն շրջանակներում:

Կուսակցական-պետական գործունեությանը զուգահեռ Կ. Դալլաքյանը ծավալել է նաև գիտական-գրականագիտական բեղուն գործունեություն: Նրա աշխատությունները հիմնականում վերաբերում են հայ դասական գրականության և սփյուռքահայ մշակույթի պատմության հարցերին: Առավել նշանակալի ուսումնասիրություններից են «Արշակ Չոպանյան» մենագրությունը, «Ռամկավար Ազատական Կուսակցության պատմությունը» (2 հատոր), «Հայ Բարեգործական Ընդհանուր Միության պատմությունը» և այլն: Հայերեն է թարգմանել Մարկ Տվենի, Լեոնիդ Պերվոմայսկու և այլ հեղինակների ստեղծագործությունները:

1988 թ. Կ. Դալլաքյանին շնորհվել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան: Հայաստանի գրողների և ժուռնալիստների միության անդամ էր:

Մեծ և անուրանալի է Կ. Դալլաքյանի ներդրումը խորհրդային վարչակարգի պայմաններում Հայ առաքելական եկեղեցու դերի բարձրացման, ինչպես նաև Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման կարևորագույն ասպարեզներում:

Կյանքի վերջին տարիներին աշխատում էր ԳԱԱ պատմության ինստիտուտում, շարունակում էր դասախոսություններով հանդես գալ Սփյուռքի գաղթօջախներում:-0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։