486.81
+0.07
517.04
-0.95
8.4
-0.03
-9
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի Զինված ուժերում ուսանողների ծառայության տարկետման վերացումը չի բարձրացնի բանակի մարտունակությունը. Դաշնակցություն
17:19
14 Հոկտեմբերի 2008

Զինված ուժերում ուսանողների ծառայության տարկետման վերացմանը վերաբերող «Զինվորական պարտականության մասին» օրենքում փոփոխությունները չեն բարձրացնի բանակի մարտունակությունը, երեքշաբթի լրագրողներին հայտնեց Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի հարցերի ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ կուսակցության անդամ Արթուր Աղաբեկյանը։

Միաժամանակ պատգամավորը հստակեցրեց, որ Ազգային ժողովում նման օրինագիծ չի քննարկվել, անցկացվել են միայն միջգերատեսչական քննարկումներ տվյալ հարցի շուրջ։

«Մեր երկրում բացասական ժողովրդագրական միտում կա, և դա ամրագրված է  Հայաստանի ազգային անվտանգության դոկտրինում որպես սպառնալիք, բայց համատարած զորակոչը չի լուծում այս հարցը»,- ընդգծեց «Դաշնակցության» անդամը։

Աղաբեկյանը հույս հայտնեց, որ հարցը կհաջողվի լուծել պաշտպանության ոլորտի բարեփոխումների միջոցով։ Մասնավորապես, նա նշեց պարտադիր և պրոֆեսիոնալ զինվորական ծառայության ճիշտ համադրման անհրաժեշտությունը։

Միաժամանակ, ավելի վաղ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը հերքել էր հայկական մամուլում հրապարակված տեղեկությունն այն մասին, թե հայկական կառավարությունն իբր սեպտեմբերի 11-ի նիստում քննարկել է «Զինվորական պարտականության մասին» օրենքում փոփոխություններ մտցնելու մասին նախագիծը, մասնավորապես, ուսանողների իրավունքը բանակում ծառայելու տարկետում ստանալու վերացման վերաբերյալ։

Միաժամանակ նա նշեց, որ 2008թ. օգոստոսի 13-ին վարչապետ Տիգրան Սարգսյանը հավանության արժանացրեց  «Ուսումը շարունակելու նպատակով ուսանողների՝ բանակում ծառայելու տարկետում ստանալու իրավունքը վերացնելու ուղղությամբ իրականացվող միջոցառումներ» որոշմանը, որով հաստատվում է նշված միջացառումների ծրագիրը, ինչպես նաև ՀՀ պաշտպանության նախարարին հանձնարարվում է կարգավորել ծրագրի իրականացման ընթացքը։

Շահսուվարյանն ասաց, որ համապատասխան փաստաթղթերի փաթեթի մշակման ավարտից հետո նախատեսված են լայնածավալ հանրային լսումներ և հանդիպումներ։

Այդ փաստաթղթերը կառավարությանը ներկայացնելուց հետո, ծրագրի համաձայն, կանցկացվեն հանրային լսումներ, իսկ փաստաթղթերը կհրապարակվեն։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։
18:53
10 Փետրվարի 2017
Ֆրանսիայի նախագահը հրավիրել է հայ գործընկերոջը պաշտոնական այցով այցելել Փարիզ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով այցելել Փարիզ: