486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
+2
Եղանակը Երևանում
Հայ
«Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա դրամահավաք մարաթոնը մեկնարկում է հոկտեմբերի 15-ին
15:00
14 Հոկտեմբերի 2008

«Հայաստան» hամահայկական hիմնադրամի ամենամյա դրամահավաք մարաթոնը մեկնարկում է հոկտեմբերի 15-ին, երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին հիմնադրամի մամուլի ծառայությունից։

Այս տարի մարաթոնի սկիզբը նշանավորվում է նվիրատվությունների նոր, հեշտացված կարգի ներդրմամբ։

«Նոր կարգը թույլ կտա բոլոր ցանկացողներին մասնակցել Հայաստանի և Արցախի գյուղերի զարգացմանն ուղղված դրամահավաքին` համապատասխան ներդրումները փոխանցելով «Հայփոստի» բաժանմունքների միջոցով», - ասվում է տեղեկատվության մեջ։

Մարաթոնի մեկնարկի ժամանակ Հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնակատար Արա Վարդանյանը և «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հանս Բոոնը հրապարակավ կվավերացնեն Համագործակցության հուշագիրը։

Առաջիկայում «Հայփոստն» իրականացնելու է իրազեկման թերթիկների մեծածավալ առաքում և տեղադրելու է համատեղ քարոզարշավին նվիրված տեղեկատվական պաստառներ։

Գործունեության 17 տարիների ընթացքում Հիմնադրամն իրականացրել է շուրջ 185 միլիոն դոլարի ծրագրեր։

«Եթե նախկինում Հայաստանում բնակվող մանր նվիրատվություններ կատարել ցանկացող քաղաքացիները դժվարանում էին իրենց հարյուր կամ հազար դրամը փոխանցել հիմնադրամին, ապա այժմ դա միանգամայն իրագործելի է՝ անկախ նվիրատվության չափից, այն կարելի է միանգամից ուղարկել հիմնադրամ՝ փոստային օպերատորների միջոցով», - ասվում է տեղեկատվության մեջ։

Հեռուստամարաթոն 2008-ը կանցկացվի նոյեմբերին Լոս Անջելեսում։ Հիմնադրամն ամենամյա հեռուստամարաթոնը կազմակերպում է սկսած 1996-ից։

2007 թ.-ի նոյեմբերի 22-ին Լոս-Անջելեսում անցկացված «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնի ընթացքում արվել է 15,2 մլն ԱՄՆ դոլարի նվիրատվություն և նվիրատվության խոստում։ Նվիրատվությունները կուղղվեն Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում գյուղական համայնքների զարգացմանը։-0-   

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։