487.19
+0.52
519.34
-1.15
8.11
-0.11
-6
Եղանակը Երևանում
Հայ
Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը տոնում է 70-ամյակը
12:13
14 Հոկտեմբերի 2008

Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնը տոնում է 70-ամյա հոբելյանը։

«Հոբելյանի առթիվ մեզ շնորհավորելու է եկել Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական թատրոնը, որը երևանյան հանդիսատեսին կներկայացնի «Լուսնահրեշը» ներկայացումը», - երկուշաբթի լրագրողներին ասել է Ստանիսլավսկու անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանը։

Ռուսաստանում մեծ արձագանք ստացած ներկայացման բեմադրիչը Ալեքսանդր Գրիգորյանն է։ Ներկայացումը հայ գաղթականների մասին է, որոնք կարողացել են փրկվել 1915 թ.-ի թուրքերի իրականացրած ջարդերից։

Գլխավոր դերերում են հայտնի ռուս դերասաններ. ՌԴ ժողովրդական արտիստ Սերգեյ Սոսնովսկին, ՌԴ վաստակավոր արտիստ Սերգեյ Ուգրյումովը, ՌԴ պետական մրցանակի դափնեկիր Յանինա Կոլեսնիչենկոն, Վինսենթի դերը կատարում է Տաբակովի որդին՝ Պավելը։

Գրիգորյանը տեղեկացրել է, որ հոբելյանական միջոցառում կանցկացվի նաև հոկտեմբերի 14-ին։ «Տոնական երեկոյի շրջանակներում մենք կկազմակերպենք ավանդական հումորային երեկո՝ քաղաքի թեմայով։ Կարծում եմ, որ դա կլինի վառ և գրավիչ», - ավելացրել է Գրիգորյանը։

Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Օլեգ Տաբակովն իր հերթին պատմել է «Լուսնահրեշը» ներկայացման պատմությունը։

«Իմ ձեռքն ընկավ մի պիես, իհարկե, ոչ ամենակատարյալը, որի հեղինակը ամերիկացի թատերագիր Ռիչարդ Կալինովսկին է», - ասել է Տաբակովը։ Նրա խոսքերով, մինչ ռուսական բեմադրությունը, ներկայացումը հաջողություն է ունեցել Շվեյցարիայում։

«Պիեսի բեմադրման համար ֆինանսավորումը չէր բավարարում, և ահա իմ ընկերներից մեկը օգնեց ինձ այս հարցում», - ավելացրել է նա։

Տաբակովի խոսքերով, նրա ընկերոջ պապը ևս կարողացել է խուսափել թուրքերի իրականացրած ջարդերից։

Խոսելով Երևանի թատրոնի գործունեության մասին՝ Տաբակովը նշել է, որ ռուսական թատրոնի համար հեշտ ժամանակներ չեն։ «Թատրոնը համեստորեն, սակայն պատվով, իրականացնում է իր առաքելությունը», - ասել է նա։

Երևանի ռուսական դրամատիկական թատրոնը հիմնադրվել է 1937 թ.-ին։ Արդեն 42 տարի թատրոնի գեղարվեստական ղեկավարն է Հայաստանի ժողովրդական արտիստ, Ռուսաստանի արվեստի վաստակավոր գործիչ, Ստանիսլավսկու անվան միջազգային մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր Ալեքսանդր Գրիգորյանը։-0-  

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին: