486.81
+0.07
517.04
-0.95
8.4
-0.03
-8
Եղանակը Երևանում
Հայ
Համաշխարհային ֆինանսական ճգնաժամը մեծ վնաս չի հասցնի Հայաստանի տնտեսությանը. ՀԲ
10:42
14 Հոկտեմբերի 2008

Համաշխարհային ֆինանսական ճգնաժամը մեծ վնաս չի հասցնի Հայաստանի տնտեսությանը, ասել է Համաշխարհային բանկի հոլանդական խմբի գործադիր տնօրեն Հերման Վայֆելսը Վաշինգտոնում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ։

«Չնայած աշխարհում հասունացող ճգնաժամին և դրա բացասական հետևանքներին՝ Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային խմբում ընդգրկված Հայաստանն ակնհայտորեն քիչ վնասներ կկրի և, ըստ ՀԲ ու Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումների, տնտեսական աճի ամենամեծ ցուցանիշն է ունենալու 2009թ-ի կտրվածքով՝ նշված խմբի մյուս երկրների համեմատ», - «Նովոստի-Արմենիա» գործակալությանը մեջբերել է Վայֆելսի խոսքերը ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Դիանա Մնացականյանը։

Հանդիպման կողմերը քննարկել են համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը, վերջինիս հասունացումը Ռուսաստանում և հնարավոր անդրադարձը Հայաստանի տնտեսության վրա, ինչպես նաև վրաց-օսական ռազմական գործողություններից հետո հայաստանյան տնտեսությանը հասցված վնասի չափերը։

Տիգրան Սարգսյանը հետաքրքրվել է Համաշխարհային բանկի դերով և առաջարկություններով այն երկրներին, որոնք աշխարհում ֆինանսական ճգնաժամի հետևանքների արդյունքում անխուսափելիորեն կարող են խնդիրներ ունենալ:

Հերման Վայֆելսը նշել է, որ ՀԲ մուտք կգործի այն տարածքներ, որտեղ մասնավոր հատվածը նահանջելու միտումներ կդրսևորի:

Հանդիպմանը ներկա էր նաև Ռուդ Տրեֆերսը, ով կփոխարինի Վայֆելսին Համաշխարհային բանկի հոլանդական խմբի գործադիր տնօրենի պաշտոնում։-0- 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։
18:53
10 Փետրվարի 2017
Ֆրանսիայի նախագահը հրավիրել է հայ գործընկերոջը պաշտոնական այցով այցելել Փարիզ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով այցելել Փարիզ: