480.45
+0.06
537.05
+0.45
8.13
+0.06
+32
Եղանակը Երևանում
Հայ
Երևանի «Մոսկվա» կինոթատրոնը հրաժարվեց ցուցադրել «Օտարում։ Նոր Երևանի շքեղությունն ու չքավորությունը» ֆիլմը. հեղինակներ
20:08
13 Հոկտեմբերի 2008

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/.  Երևանի «Մոսկվա» կինոթատրոնը հրաժարվեց ցուցադրել ռեժիսոր Կարեն Ադամյանի «Օտարում։ Նոր Երևանի շքեղությունն ու չքավորությունը» վավերագրական ֆիլմը, որը պատմում է Երևանի Հյուսիսային և Գլխավոր պողոտաների բնակիչների բնակատեղին ստիպողաբար օտարելու գործընթացի մասին, հայտարարում են ֆիլմի հեղինակները։ Կինոթատրոնի ադմինիստրացիան բացատրում է դա տեխնիկական պատճառներով։

«Ֆիլմի շնորհանդեսը պետք է տեղի ունենար հոկտեմբերի 10-ին, իսկ հոկտեմբերի 7-ին մենք ստացանք ոչ մի կերպ չհիմնավորված հրաժարական ֆիլմի ցուցադրության վերաբերյալ ավելի վաղ ձեռք բերած պայմանավորվածության հիման վրա»,- երկուշաբթի մամուլի ասուլիսում հայտարարեց «Պետական կարիքների զոհեր» հասարակական կազմակերպության նախագահ, ֆիլմի ստեղծման նախաձեռնողներից մեկը՝ Սեդրակ Բաղդասարյանը։       

Նա նշեց, որ համարում է այդ խոսքի ազատության իրավունքի սահմանափակում, և նրանք մտադիրն են իրենց իրավունքները պաշտպանել դատարանում։ Ինչպես հայտնեց ֆիլմի սցենարիստ Տիգրան Պասկևիչյանը, «ֆիլմի ստեղծման նպատակն է բնակատեղիի ստիպողաբար օտարման անօրինական գործընթացի կասեցումը առանց նրանց համարժեք փոխհատուցում վճարելու»։

Ֆիլմի սցենարիստն ընդգծեց նաև, որ գոյություն ունեն ֆիլմի տարածման այլ ձևեր՝ կինոթատրոններում ցուցադրելուց բացի։ ««Օտարում»  ֆիլմը նախօրեին տեղադրված էր Ինտերնետում, և ավելի քիչ, քան 24 ժամվա ընթացքում այն դիտեցին 1500 մարդ»,- ասաց Պասկևիչյանը։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին կինոթատրոնի ադմինիստրացիայից, ֆիլմը չցուցադրվեց սարքավորումների հետ կապված խնդիրների պատճառով։ Միաժամանակ կինոթատրոնի ղեկավարությունը հայտնեց, որ հաջորդ օրը ֆիլմի ցուցադրության մասին պայմանավորվածություն չի եղել։      

2001թ.-ից կառավարության կողմից սկսված Երևանի Հյուսիսային և Գլխավոր պողոտաների, ինչպես նաև կենտրոնական փողոցների բնակիչների բնակատեղիի ստիպողաբար օտարումը դժգոհություն առաջացրեց բնակտարածքի համար տրված փոխհատուցման վերաբերյալ։ Բնակատեղին ստիպողաբար լքած քաղաքացիները իրենց դժգոհությունը հաճախ արտահայտում էին հանրահավաքների միջոցով։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն: