482.01
-0.12
540.96
+2.13
8.56
+0.01
+13
Եղանակը Երևանում
Հայ
Թուրքմենստանում ՀՀ դեսպանը Աշխաբադի քաղաքապետի հետ քննարկել է հայկական դեսպանատան կառուցման գործընթացին առնչվող հարցեր
16:37
13 Հոկտեմբերի 2008

Հոկտեմբերի 9-ին Թուրքմենստանում ՀՀ դեսպան Վ. Բադալյանը Աշխաբադի քաղաքապետ (խյակիմ) Ազատ Բիլիշովի հետ հանդիպման ժամանակ քննարկել է Թուրքմենստանի մայրաքաղաքում հայկական դեսպանատան կառուցման գործընթացին առնչվող հարցեր, երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից։

Քաղաքապետը ներկայացրեց Աշխաբադում իրականացվող քաղաքաշինական մեծ ծրագրերը՝  բնակարանաշինության,  կառուցապատման ոլորտներում։ Իր հերթին դեսպան Վ. Բադալյանը նշեց, որ վերջին տարիներին քաղաքաշինական մեծ ծրագրեր են իրականացում նաևԵրևանում, իսկ այն ինչ կատարվում է Աշխաբադում, իսկապես արժանի է բարձր գնահատականի։

ՀՀ դեսպանը տեղեկացրեց քաղաքագլխին, որ հայկական կողմը պատրաստվում է սկսել ՀՀ դեսպանատան շինարարությունը Աշխաբադում 1999թ. հատկացված հողատարածքում։ Նա ավելացրեց, որ այդ մասին խոսել է նաև Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ կայացած հանդիպման ժամանակ և ստացել է վերջինիս հավանությունը։

Բիլիշովը խոստացավ մանրամասնորեն ծանոթանալ հարցին և իր հերթին առաջարկեց շինարարություն իրականացնել քաղաքի մեկ այլ հատվածում՝ ներկայումս դեսպանություններին հատկացվող շրջանում։ Միաժամանակ, ընդառաջելով ՀՀ դեսպանի խնդրանքին, քաղաքապետը խոստացավ տալ հմուտ ճարտարապետի թեկնածություն դեսպանատունը նախագծելու համար։

Կողմերը կարծիքներ փոխանակեցին Երևանում և Աշխաբադում փոխադարձաբար մշակութաառևտրային կենտրոններ կառուցելու, երկու մայրաքաղաքների միջև համագործակցությունը զարգացնելու վերաբերյալ։-0-

 

 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։