485.33
+0.37
572.16
-1.31
8.2
-0.02
+2
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը կսկսի բանակցությունները ԵՄ-ի հետ՝ 2009 թ.-ի սկզբից ազատ առևտրի ռեժիմի հաստատման մասին
14:30
13 Հոկտեմբերի 2008

Հայաստանը կսկսի բանակցությունները ԵՄ-ի հետ՝ 2009 թ.-ի սկզբից ազատ առևտրի ռեժիմի հաստատման մասին։ Այս մասին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում տեղեկացրել է ԵՄ երկրներում Հայաստանի առևտրային ներկայացուցիչ Գարեգին Մելքոնյանը։

«2009 թ.-ի սկզբից մենք սկսենք բանակցությունները ԵՄ-ի հետ՝ ազատ առևտրի ռեժիմի հաստատման մասին, որն իրենից ներկայացնում է բավականին երկարաժամկետ և համալիր ռեժիմային համակարգ», - ասել է Մելքոնյանը։

Նա նշել է, որ ազատ առևտրի ռեժիմը ավելի լիբերալ է և ենթադրում է արտոնյալ դաշտի ֆիքսում ինչպես սակագնային, այնպես էլ արտասակագնային բնագավառներում, ընդհուպ մինչև կապերը սահմանների ներսում։

«Կներկայացվի համալիր միջոցառումների և բարեփոխումների փաթեթ, որը կկարողանա ապահովել անցումը այդ ռեժիմի, և Հայաստանի ողջ տնտեսական համակարգը, ներառյալ արտաքին առևտրային շրջանառության ոլորտում օրենսդրությունը, փաստորեն, ամբողջովին կհամապատասխանի եվրոպական չափանիշներին», - ասել է Մելքոնյանը։

Խոսելով նոր ռեժիմի տնտեսական առավելությունների մասին՝ առևտրային ներկայացուցիչը նշել է, որ նա ենթադրում է համակարգի կատարելագործում և մերձեցում եվրոպականին՝ ոչ միայն օրենսդրության հաջորդականության, այլև չափանիշներին և որակին մոտեցնելու տեսակետից։

«Հայաստանը հայտարարել է իր քաղաքական կամքի և այդ գործընթացը սկսելու պատրաստակամության մասին, թեև մենք հասկանում ենք, որ այն բավականին երկարատև է, սակայն չափազանց կարևոր է երկրի համար», - ասել է Մելքոնյանը։

Հայաստանն ու ԵՄ-ն 2007 թ.-ին սկսել են ազատ առևտրի ռեժիմի հաստատման գործընթացը։ ԵՄ-ն սկզբունքային համաձայնություն է հայտնել՝ սկսել Հայաստան-ԵՄ ազատ առևտրի մասին համաձայնագրի մշակմանն ուղղված գործընթացը, որի համաձայն Եվրամիության անդամ-երկրներ հայկական ապրանքների արտահանման բոլոր սակագները ամբողջովին կզրոյականացվեն։-0-   

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։
20:35
28 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իրանի զարգացմամբ ու տարածաշրջանի կայունությամբ
ՀՀ նախագահն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին։
20:26
27 Նոյեմբերի 2017
Հանրապետության քաղաքացիները կզգան Հայաստան–ԵՄ համաձայնագրի օգուտը. Սվիտալսկի
Հայաստանի քաղաքացիները ժամանակի ընթացքում կզգան Հայաստան–Եվրամիություն համաձայնագրի օգուտը։
19:29
24 Նոյեմբերի 2017
Հայաստանն ու ԵՄ–ն ստորագրեցին Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը. ԼՐԱՑՎԱԾ
Փաստաթուղթը ձևավորում է նոր հարթակ Հայաստան–ԵՄ քաղաքական և տնտեսական համագործակցության ամրապնդման համար: