482.26
+0.64
516.89
-1.62
7.57
+0.02
-4
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի ԶՈԻ ավանդույթներն ու արժեքները հատուկ են աշխարհի հզորագույն բանակներին. ՀՀ պաշտպանության նախարար
11:45
13 Հոկտեմբերի 2008

Հայաստանի Զինված ուժերի ավանդույթներն ու արժեքները հատուկ են աշխարհի հզորագույն բանակներին, կիրակի ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ «Դաշինք» քաղաքացիական նախաձեռնության կազմակերպած երիտասարդության հետ հանդիպման ընթացքում։

«Վերջին տարվա ընթացքում մենք փորձել ենք գնահատել բոլոր այն ավանդույթներն ու արժեքները, որոնք ձևավորվել են ինչպես ազգային-ազատագրական պայքարի, այնպես էլ բանակաշինության ընթացքում։ Բոլոր այդ արժեքներն ու ավանդույթները հատուկ են աշխարհի հզորագույն բանակներին՝ ելնելով յուրաքանչյուր պետության հնարավորություններից և մասշտաբներից», - ասել է Օհանյանը։

Նրա խոսքերով, առաջին օրերից հայ զինծառայողները մարտական գործողություններ են իրականացրել՝ ժամանակակից ռազմագիտության պահանջներին համապատասխան, լուրջ ուշադրություն է հատկացվել զորքի շարժունակությունը։

«Լինելով երիտասարդ բանակ ինչպես պատերազմի, այնպես էլ հետպատերազմյան շրջանում՝ մենք կարողացանք կարճ ժամանակում ստեղծել կառույցներ և զորամիավորումներ, որոնք մարտական պատրաստվածությամբ ոչնչով չեն զիջում 70 տարվա ընթացքում Խորհրդային Միությունում գործող զորամիավորումներին», - ասել է նախարարը։

Նա նշել է, որ 1992 թ.-ին ստեղծված հայոց բանակի առանձնահատկությունը ժողովրդի հետ նրա միասնականությունն էր։ Բացի այդ, նախարարի խոսքերով, հաջողությամբ ներդրվեցին կառավարման և կապի համակարգերը։

Նախարարի խոսքերով, հայոց բանակի ձևավորումը ներառել է մի քանի փուլ՝ անմիջականորեն ռազմական գործողություններ՝ մինչև 1994 թ.-ի զինադադարը, պատերազմի հետևանքների վերականգնում, կորուստների գնահատում, բանակի համալրմանն ու արդիականացմանն ուղղված համապատասխան աշխատանքների իրականացում։

«2000 թ.-ից սկսվեց որակապես նոր շրջան՝ ինչպես ուսուցման, այնպես էլ անձնակազմի դաստիարակության գործում, ինչը ռազմական պատրաստվածության, հասարակության համար բաց աշխատանքի ապահովման, կարգապահության խստացման, բանակի համար համապատասխան ռեզերվների ստեղծման հիմնական տարրն է. այս ամենը չափազանց կարևոր է մոբիլիզացիոն պատրաստվածության տեսակետից», - ասել է Օհանյանը։

Նա հիշեցրել է, որ 2007 թ.-ից, նախագահի ստորագրած ծրագրի համաձայն, Զինված ուժերում իրականացվում են պաշտպանական բարեփոխումներ։

«Զարգացման այս փուլում մենք հասել ենք այն մակարդակի, երբ մարտունակության հետագա պահպանման և զարգացման համար բարեփոխումներ են անհրաժեշտ։ Եթե պետությունը հավատարիմ է ժամանակակից առաջատար չափանիշներին և ժողովրդավարական նորմերին, ապա բանակը ևս պետք է ղեկավարվի ժամանակակից բանակների առաջատար չափանիշներով», - ասել է նախարարը

Նրա խոսքերով, ժամանակակից մարտում երկու գործոններ են թույլ տալիս հասնել հաջողության՝ զինվորները, ինչպես նաև սպառազինությունն ու ռազմական տեխնիկան։

«Եթե նույնիսկ հակառակորդին խոցում են ամենահզոր զենքով և տեխնիկական միջոցներով, ամեն դեպքում վերջնական խնդիրն իրականացնում են առաջավոր դիրքերում գտնվող զինվորները։ Այս կապակցությամբ, ելնելով մեր հնարավորություններից, մենք փորձում ենք արդիականացնել մեր միջոցները՝ զինծառայողների և հատուկ նշանակության ստորաբաժանումների մարտական պատրաստվածության բարձրացմանը զուգահեռ», - նշել է նախարարը։

«Իմ գործունեության ընթացքում այս ամենն իրականացվում է արդար և բաց, իհարկե՝ ելնելով բանակի գաղտնիության ռեժիմից», - ավելացրել է նա։-0- 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր: