486.33
+0.12
521.78
+4.16
8.19
+0.04
-9
Եղանակը Երևանում
Հայ
Երևանի «Կովկասյան աշխարհաքաղաքականություն. նոր հնարավորություններ» համաժողովն իր ներդրումը կունենա Անդրկովկասում կայունություն ապահովելու գործում. Լավրով
20:02
10 Հոկտեմբերի 2008

«Կովկասյան աշխարհաքաղաքականություն. նոր հնարավորություններ» միջազգային գիտագործնական համաժողովն իր ներդրումը կունենա ռուս-հայկական ավանդական բարեկամական հարաբերությունների ամրապնդման մեջ, ասվում է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի՝ ուրբաթ Երևանում անցկացվող համաժողովի մասնակիցներին և հյուրերին ուղղված ուղերձում։

Սա արդեն երրորդ համաժողովն է, որ որն անցկացվում է ռուսական առաջատար «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալության և Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի կողմից, որտեղ քննարկվում են կովկասյան տարածաշրջանում նոր զարգացումների հետ կապված արդի հարցեր, հրավիրված մասնագետները  վարպետության դասեր են անցկացնում ՌՀՀ ուսանողների և դասախոսների համար։

«Ռուսաստանը առաջնահերթ նշանակություն է տալիս կովկասյան տարածաշրջանում համագործակցության զարգացմանն ու կառուցողական երկխոսության հաստատմանը և ելնում է նրանից, որ հումանիտար կապերի ընդլայնումը, հասարակական կազմակերպությունների միջև փոխգործակցությունը նպաստում են վստահության, հանդուրժողականության և բարիդրացիական հարաբերությունների մթնոլորտի ձևավորմանը»,- ռուսական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքերը մեջբերեց Հայաստանում ՌԴ դեսպանատան խորհրդական-դեսպանորդ Վլադիմիր Սերյոգինը։

Փաստաթղթում ընդգծվում է նաև, որ տվյալ համաժողովը ճիշտ ժամանակին է անցկացվում։ «Որակապես նոր միջազգային իրավիճակը, որը ստեղծվել է Հարավային Օսեթիայի դեմ իրագործված ագրեսիային Ռուսաստանի վճռորոշ պատասխանի արդյունքում, լուրջ գիտակցում և խոր վերլուծություն է պահանջում, այդ թվում՝ ԶԼՄ-ների ներկայացուցիչների և քաղաքացիական հասարակության կողմից»,- ասվում է ուղերձում։ 

Իր հերթին ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչ Հովհաննես Նիկողոսյանն ընթերցեց հայկական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էդվարդ Նալբանդյանի ուղերձը, որում, մասնավորպես, նշվում է, որ «մեր տարածաշրջանի բազմազգ տարածքի  հիմնական բնորոշիչներից մեկը դրա մշակութային-քաղաքակրթական բազմազանությունն է։

«Հուսով եմ, որ տարբեր դպրոցների և քաղաքագիտական կենտրոնների ներկայացուցիչների կարծիքների և մոտեցումների բազմազանությունը, կառուցողական քննարկումները և արդյունավետ վերլուծությունը հնարավոր կդարձնեն այն գաղափարների և առաջարկությունների ծնունդը, որոնք կարող են օգտակար լինել կայունության, անվտանգության և համագործակցության ամրապնդմանն ուղղված որոշումների մշակման համար՝ ի բարօրություն կովկասյան տարածաշրջանի բոլոր ժողովուրդների»,- ընդգծվում է Նալբանդյանի ուղերձում։ 

Համաժողովին զեկույցներով ելույթ կունենան տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՌՀՀ ռեկտոր Արմեն Դարբինյանը, «ՌԻԱ Նովոստիի» ԱՊՀ և Բալթյան երկրների խմբագրությունների ղեկավար Ալան Կասաևը, «Էխո Մոսկվի» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը, լրագրող, «ԿՐՈՍ» ընկերության փոխնախագահ Վիտալի Դիմարսկին։

Համաժողովի աշխատանքներին կմասնակցեն նաև Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի (ՌԳԱ) ակադեմիկոս, Զարգացման ազգային ինսիտուտի ղեկավար, Կառավարման պետական համալսարանի Նոր տնտեսագիտության ինստիտուտի տնօրեն Սերգեյ Գլազևը, անկախ քաղաքագետ Վլադիմիր Ռիժկովը, ՌԳԱ տնտեսագիտության ինստիտուտի առաջին փոխտնօրեն, պրոֆեսոր Դմիտրի Սորոկինը։

«ԶԼՄ-ները և անդրկովկասյան տարածաշրջանում նոր միջպետական հարաբերությունները» գիտա-պրակտիկ խորհրդակցությունը տեղի ունեցավ 2006-ի սեպտեմբերի 30-ին։ Երկրորդ համաժողովը՝ «ԱՊՀ տեղեկատվական տարածքի ընդհանրությունը. տեսլական և իրողություններ»  տեղի ունեցավ 2007թ. սեպտեմբերի 27-28-ին։ –0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
01:14
24 Հունվարի 2017
ԱՄՆ–ն դուրս է գալիս Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերությունից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերության (ԱԽԳ) համաձայնագրից ԱՄՆ–ի դուրս գալու մասին:
20:51
23 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը շնորհավորել է Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորել է հայազգի Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական խոշորագույն նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։