481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+14
Եղանակը Երևանում
Հայ
Աշխարհահռչակ դաշնակահար Վարդան Մամիկոնյանի մենահամերգը Երևանում տեղի կունենա հոկտեմբերի 11-ին
17:59
10 Հոկտեմբերի 2008

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Աշխարհահռչակ դաշնակահար Վարդան Մամիկոնյանի մենահամերգը Երևանում կկայանա հոկտեմբերի 11-ին Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում՝ «Վերադարձ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում։ Հաջորդ օրը ծրագրված է Մամիկոնյանի բարեգործական համերգը Գյումրի քաղաքում։

Ինչպես ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ինքը՝ հանրահայտ երաժիշտը, համերգային ծրագրում ընդգրկված են ստեղծագործություններ, որոնք անցյալում երբևէ չեն հնչել հայկական բեմից։  

«Ես կատարում են ֆրանսիացի կոմպոզիտոր Անրի Դյութիեի ստեղծագործությունները, որոնք երբևէ չեն հնչել Հայաստանում»,- ասաց Մամիկոնյանը։

Միաժամանակ Մամիկոնյանը նշեց, որ չնայած երկար ժամանակ ապրում է Ֆրանսիայում, այնուամենայնիվ, պատմական հայրենիքի հետ կապը չի կորցրել։   

«Երաժիշտը պետք է ամեն տեղ լինի, այդ իսկ պատճառով ես չգիտեմ՝ որտեղ եմ ապրում՝ Ֆրանսիայում, Գերմանիայում, թե որևէ այլ երկրում։ Կարծում եմ, որ Հայաստանում ևս ապրում եմ»,- ասաց դաշնակահարը՝ ընդգծելով, որ հաջողությունը «բնակության վայրից կախված չէ»։

Նրա խոսքերով, Հայաստանում և արտասահմանում ապրելու միջև տարբերությունն այն է, որ Եվրոպայում ապրող երաժշտին ավելի հեշտ է ուրիշ երկրներ այցելելը, իսկ հաճախ ճանապարհորդություններն ու այլ մշակույթների հետ շփումն օգնում են մասնագիտական զարգացմանը։

«Կարծում եմ, հայ երաժիշտներին պետք է ավելի շատ շփվել այլ երկրների իրենց գործընկերների հետ։ Ուրիշ երկրների չափանիշների հետ ծանոթանալն, անշուշտ, շատ կօգնի նրանց»,- կարծում է դաշնակահարը։  

Միաժամանակ նա հավելեց, որ վերջին տարիներին հանրահայտ երաժիշտներն ավելի հաճախ են այցելում Հայաստան, այնպես որ շփման պակասի խնդիրն այժմ այնքան էլ սուր չէ, ինչպես առաջ։ «Մշակութային փոխանակմանը նպաստում են նաև հեռուստատեսությունը, ինտերնետն ու փառատոների անցկացումը»,- ասաց Մամիկոնյանը։

Վարդան Մամիկոնյանը Համամիութենական մրցույթի դափնեկիր է (1981, Վիլնյուս), Concours Intenational Lefbur-ի (1991, Սեն Ժերմեն) և World Music Masters-ի (1992, Մոնտե-Կառլո) առաջին մրցանակակիր։

Համերգներով հանդես է եկել աշխարհի այնպիսի հեղինակավոր սրահներում, ինչպիսիք են Կարնեգի-Հոլը Նյու Յորքում, Herkulessaal-ը Մյունխենում, լոնդոնյան Վիգմուր Հոլը, Tonhalle-ը Ցյուրիխում, Gewandhaus-ը Զալցբուրգում։

Մենահամերգով հանդես է եկել Մարիինյան թատրոնի, Հյուստոնի, Վաշինգտոնի, Լոս Անջելեսի, Սան Ֆրանցիսկոյի, Բամբերգայի սիմֆոնիկ նվագախմբերի հետ։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։