482.13
-0.46
538.83
-4.47
8.55
+0.02
+9
Եղանակը Երևանում
Հայ
Օշականում Սուրբ թարգմանչաց տոնի կապակցությամբ սուրբ պատարագ կմատուցվի
16:46
10 Հոկտեմբերի 2008

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Շաբաթ հոկտեմբերի 11-ին նշվող Ս. Թարգմանչաց տոնի կապակցությամբ Ս.Պատարագ կմատուցվի Օշականի Ս.Մեսրոպ Մաշտոց եկեղեցում, ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից:

Պատարագիչն է Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը:

Ս.Թարգմանչաց տոնի առիթով Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի պահոցից կրկին դուրս կբերվի 200 տարուց ավելի Աշտարակի սրբություն հանդիսացող, Ս.Ամենափրկիչ և Ս.Կարմրավոր եկեղեցիներում երկար ժամանակ հանգրվանած Շուխոնց հրաշագործ Ավետարանը (1669 թ.):

«Ս.Ավետարանը ժամը 10.30-16.00-ն կգտնվի Օշականի Ս.Մեսրոպ Մաշտոց եկեղեցում, և ուխտավոր հայորդիներին հնարավորություն կընձեռվի համբուրելու  այն և օրհնություն ստանալու Շուխոնց հրաշագործ Ս.Ավետարանից»,- նշեցին տեղեկատվական համակարգից:

Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում հանգչում են հայ գրերի ստեղծող Մեսրոպ Մաշտոցի մասունքները։

Սուրբ թարգմանչաց տոնը հայ ժողովրդի ամենասրբազան ու սիրելի ազգային եկեղեցական տոներից մեկն է։ Պատմությանը հայտնի են շուրջ 100 թարգմանիչներ՝ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի և Սուրբ Սահակ Պարթևի աշակերտները, ինչպես նաև կրտսեր թարգմանիչներ, նրանց աշակերտների աշակերտները։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։