478.65
-0.08
560.79
-0.28
8.05
-0.01
+28
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում բացվեց «Հարավային Օսեթիա. օգոստոսյան տխուր օրերի ժամանակագրություն» լուսանկարչական ցուցահանդեսը
16:39
10 Հոկտեմբերի 2008

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. «Հարավային Օսեթիա. օգոստոսյան տխուր օրերի ժամանակագրություն» լուսանկարչական ցուցահանդեսը բացվեց ուրբաթ Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանում (ՌՀՀ) «Կովկասյան աշխարհաքաղաքականություն. նոր հնարավորություններ» միջազգային գիտագործնական համաժողովի շրջանակներում։

Համաժողովի ընթացքում նախատեսվում է կովկասյան տարածաշրջանում նոր զարգացումների հետ կապված արդի հարցերի քննարկում, հրավիրված մասնագետների կողմից վարպետության դասերի կանցկացում ՌՀՀ ուսանողների և դասախոսների համար։

«Այս ցուցահանդեսը, որն ավանդաբար անցկացվում է ՌՀՀ-ում՝ ռուսական «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալության հետ համատեղ, նվիրված է հայ ժողովրդի սրտերում դառն արձագանք գտած Հարավային Օսեթիայի վերջին դեպքերին։ Ֆոտոցուցահանդեսը ցույց է տալիս այն ծանրագույն օրերն ու ժամերը, որոնք վերապրեցին ոչ միայն վրացի, ռուս և օս ժողովուրդները, այլև բարի կամքի մարդիկ, ովքեր վշտակցում էին և իրենց մասնակից էին համարում այն ամենին, ինչ տեղի է ունենում այսօր Կովկասում»,- ցուցահանդեսի բացման արարողության ընթացքում հայտարարեց Ռուս-հայկական (Սլավոնական) պետական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը։

Նա նշեց, որ Հայաստանի հարևանությամբ տեղի ունեցող դեպքերը ազդեցություն են ունեցել հանրապետության  ներքին իրավիճակի վրա ոչ միայն այն առումով, որ երկիրը փաստորեն կտրվեց արտաքին աշխարհին միացնող իր հիմնական տրանսպորտային զարկերակից, այլև այն պատճառով, որ հակամարտության մեջ ներքաշվեցին Հայաստանի ռազմավարական գործընկերը՝ Ռուսաստանը, և ամենամոտ հարևանը՝ Վրաստանը։

Իր հերթին, «ՌԻԱ Նովոստիի» ԱՊՀ և Բալթյան երկրների խմբագրությունների ղեկավար Ալան Կասաևն ասաց, որ ֆոտոցուցահանդեսը հակամարտությունը երկու կողմից ներկայացնելու փորձ է, քանի որ այնտեղ ներկայացված են այն ռուս լրագրողների լուսանկարները, որոնք նկարահանում էին՝ գտնվելով ռուսական զորքերի հետ, ինչպես նաև վրացական կողմում գտնվող վրացի գործընկերների աշխատանքները։

«Դրանով մենք ցանկանում էինք ցույց տալ միայն մեկ, յուրաքանչյուր նորմալ մարդու համար ակնհայտ բան։ Ողբերգությունն այն է, որ երբ  քաղաքական խնդիրները լուծվում են ռազմական մեթոդներով, տուժում են, առաջին հերթին, խաղաղ մարդիկ՝ անկախ իրենց ազգությունից և գրպանում ունեցած անձնագրի»,- ասաց նա։

Կասաևի խոսքերով, այն, ինչ տեղի էր ունենում Հարավային Օսեթիայում, իր դրամատիզմով շատ անգամ գերազանցում է նույնիսկ ամենապրոֆեսիանալ լուսանկարը, բայց, այնուամենայնիվ, ցուցահանդեսում ներկայացված նյութերը դեպքերի մասին ավելի լուրջ ու խորը պատկերացում են տալիս, քան յուրաքանչյուր հեռուստառեպորտաժ։

«Դրանում է անկողմնակալ ֆոտոխցիկի  ուժը, և լուսանկարի ներքևում դրված ստորագրությունը ցույց է տալիս միայն նկարհանման տեղն ու ժամը՝ առանց լրացուցիչ մեկնաբանությունների, ի տարբերություն հեռուստատեսության»,- պարզաբանեց նա։

Համաժողովը, որի շրջանակներում կազմակերպվել է ցուցահանդեսը, «ՌԻԱ-Նովոստիի» կողմից ՌՀՀ-ի հետ համատեղ կազմակերպվող երրորդ նման միջոցառումն է։ Ավանդաբար ողջույնի խոսքով հանդես են գալիս Ռուսաստանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարները։

«ԶԼՄ-ները և անդրկովկասյան տարածաշրջանում նոր միջպետական հարաբերությունները» գիտա-պրակտիկ խորհրդակցությունը տեղի ունեցավ 2006-ի սեպտեմբերի 30-ին։ Երկրորդ համաժողովը՝ «ԱՊՀ տեղեկատվական տարածքի ընդհանրությունը. տեսլական և իրողություններ»  տեղի ունեցավ 2007թ. սեպտեմբերի 27-28-ին։ –0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։