478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+29
Եղանակը Երևանում
Հայ
Հակամարտության գոտուց իրադարձությունները լուսաբանելիս լրագրողը պետք է առավելագույնս օբյեկտիվ լինի. Կասաև
15:33
10 Հոկտեմբերի 2008

Հակամարտության գոտում աշխատող լրագրողը իրադարձությունները լուսաբանելիս պետք է ձգտի առավելագույնս օբյեկտիվ լինել, ասաց «ՌԻԱ Նովոստիի» ԱՊՀ և Բալթյան երկրների խմբագրությունների ղեկավար Ալան Կասաևը՝ Ռուս-հայկական սլավոնական համալսարանում (ՌՀՀ) «ՌԻԱ Նովոստիի» «Հարավային Օսեթիա. օգոստոսյան տխուր օրերի ժամանակագրություն» լուսանկարների ցուցահանդեսի բացման ժամանակ։

«Լրագրողի համար հակամարտությունը նույնքան արժանի է նրա ուշադրությանը, որքան ցանկացած այլ օբյեկտ», - ուրբաթ ասաց նա լրագրողներին։

Կասաևը նշեց, որ այս իմաստով գործընկեր-ֆոտոթղթակիցները առավելագույնս օբյեկտիվ են հենց գոնե այն բանի պատճառով, որ չեն կարող մեկնաբանել իրենց կադրերը կամ խմբագրել այն, ինչ հայտնվում է կադրում։

«Անհնար է պատկերացնել իսկական ֆոտոթղթակցի, ով օգտվում է Photoshop-ից՝ պատկերը ջնջելու կամ, հակառակը, որևէ բան ավելացնելու համար», - ընդգծեց նա։

Միաժամանակ Կասաևը կարծիք հայտնեց, որ լուսանկարների ցուցահանդեսին ներկայացված կադրերը կմտնեն պատմության մեջ, դրանք արված են բազմաթիվ պրոֆեսիոնալ գործընկերների անշահախնդիր օբյեկտիվով։

«Նրանցից ոմանք, ցավոք, արդեն կենդանի չեն, մասնավորապես, մեր վրացի գործընկերներից մեկը, ով զոհվել է հակամարտության ժամանակ», - ասաց նա։

Լուսանկարների ցուցահանդեսը, որին ներկայացված է ռուս և վրացի ֆոտոթղթակիցների ավելի քան 55 լուսանկարներ, անցկացվում է «ՌԻԱ Նովոստիի» և ՌՀՀ-ի կողմից համատեղ անցկացվող «Կովկասյան աշխարհաքաղաքականություն. նոր հնարավորություններ» թեմայով միջազգային գիտա-պրակտիկ երրորդ համաժողովի շրջանակներում։

Համաժողովի ընթացքում ծրագրվում է քննարկել կովկասյան տարածաշրջանում նոր զարգացումների հետ կապված արդիական հարցեր, հրավիրված մասնագետները վարպետության դասեր կանցկացնեն ՌՀՀ-ի ուսանողների և դասախոսների հետ։-0-  

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: