486.81
+0.07
517.04
-0.95
8.4
-0.03
-9
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական ընդդիմության հանրահավաքը տեղի կունենա հոկտեմբերի 17-ին Երևանում
14:13
10 Հոկտեմբերի 2008

Հայկական ընդդիմության հանրահավաքը տեղի կունենա հոկտեմբերի 17-ին Մատենադարանին հարող տարածքում, տեղեկացրեց Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը։

Հայաստանի Վարչական դատարանը մասամբ բավարարել է Երևանի քաղաքապետարանի դեմ Հայ ազգային կոնգրեսի հայցը՝ հոկտեմբերի 17-ին Հյուսիսային պողոտայում հանրաքվեի անցկացման արգելքի վերաբերյալ՝ թույլատրելով ընդդիմությանը հանրաքվեն անցկացնել Մատենադարանի մոտ առանց երթի։

Հոկտեմբերի 2-ի որոշմամբ Երևանի քաղաքապետարանը արգելել է ընդդիմությանը հոկտեմբերի 17-ին Հյուսիսային պողոտայում հանրահավաք, այնուհետև երթ անցկացնել՝ առաջարկելով հանրահավաքն անցկացնել «Դինամո» մարզահամալիրին հարող տարածքում։

«Հոկտեմբերի 17-ին կանցկացվի համազգային հանրահավաք, որտեղ կներկայացվի ընդդիմության քաղաքական պայքարի նոր ռազմավարությունը», - ասաց նա ուրբաթ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։

Զուրաբյանը նշեց, որ կայանալիք հանրահավաքը «ճակատագրական նշանակություն» կունենա հայ ժողովրդի համար և կորոշի հանրապետությունում տեղի ունեցող քաղաքական գործընթացներում Հայ ազգային կոնգրեսի առաջատար դիրքը։

ՀԱԿ-ի համակարգողը տեղեկացրեց, որ հանրահավաքին ելույթ կունենա ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, և կբարձրացվեն տարածաշրջանում տեղի ունեցած վերջին իրադարձություններին առնչվող հարցեր։

Ինչպես ասաց Զուրաբյանը, ընդդիմության կողմնակիցների թիվը օրեցօր ավելանում է՝ չնայած Հյուսիսային պողոտայում սեպտեմբերի 26-ին անցկացված վերջին հանրահավաքի ժամանակ դրսևորած պասիվությանը։

«Արմատականորեն տրամադրված անձինք կարող են հիասթափվել մեր մեթոդներից, սակայն անհրաժեշտ է հասկանալ, որ բոլոր հարցերը լուծման համար որոշակի ժամանակ են պահանջում», - շարունակեց նա։

Արմատական ընդդիմության կողմնակիցները մարտյան անկարգություններից հետո, որոնց հետևանքով տուժել է ավելի քան 200 մարդ և զոհվել տասը քաղաքացի, վերսկսել են իրենց հանրահավաքները հունիսի 20-ից։

ՀԱԿ-ի ստեղծումը հրապարակվեց օգոստոսի մեկին Երևանի կենտրոնում արմատական ընդդիմության կազմակերպած հանրահավաքի ընթացքում` ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին սատարող 16 քաղաքական կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների կողմից հռչակագրի ստորագրմամբ։-0-  

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։
18:53
10 Փետրվարի 2017
Ֆրանսիայի նախագահը հրավիրել է հայ գործընկերոջը պաշտոնական այցով այցելել Փարիզ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով այցելել Փարիզ: